Շաբաթ օրը ԱՄՆ Միսիսիպի նահանգի զենքի և զինամթերքի խանութի սեփականատեր, 44-ամյա Մքլեմորը և իր 17-ամյա որդին հրազենային վնասվածք են ստացել և մահացել՝ երկու հաճախորդի հետ ծագած վեճի արդյունքում: Այս մասին հայտնում է Fox News լրատվականը:
Ըստ տեղական իշխանությունների հաղորդման՝ շաբաթ օրը առավոտյան 52 ամյա Օդի Մքուլը, իր 29 ամյա որդու հետ գնացել է զենքի խանութ վերազորոգման հանձնած զենքը վերցնելու նպատակով: Տեղեկանալով, որ զենքը դեռ պատրաստ չէ, հաճախորդները բարկացել են, քանի որ վճարել էին 25 դոլար սպասարկման վճար: Շերիֆի գլխավոր տեղակալ Շեյն Թաքերը հայտնել է, որ վիճաբանության ընթացքում հավանաբար հրմշտոց և քաշքշուք է տեղի ունեցել, այնուհետև գնորդներից մեկը զենք է պարզել խանութի տերերից մեկի ուղղությամբ: Ըստ որոշ ենթադրությունների կրակոց արձակողը եղել է հաճախորդի որդին՝ Մայքլը, ով կասկածվում է երկու զոհերին սպանելու մեջ՝ օգտագործելով 40 տրամաչափի ատրճանակ: Իրավապահ մարմինները ժամանելով, խանութի սեփականատիրոջը գտել են արնաքամ վիճակում՝ մեջքին ստացած վերքի պատճառով, իսկ նրա որդին գտնվել է Նոր Օռլեան հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: Գործի հետաքննությունը շարունակվում է:
Պատրաստեց՝ Սուսաննա Խաչատրյանը