Այսօր ընտանեկան բռնության կանխարգելման տեսանկյունից առաջընթաց կա: Ասում է ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը:
Նրա խոսքերով՝ ներկայումս առկա է հստակ վիճակագրություն, որը հնարավորություն է տալիս նպատակաուղղված միջոցառումներն իրականացնել՝ վերլուծելով իրավիճակը:
Լրագրողների հետ հանդիպմանը տիկին Դուրյանը հաղորդեց, որ 2015թ.-ին թրաֆիկինգի երկու դեպք է արձանագրվել:
Նրա հրապարակած տվյալներով՝ մեր երկրում նվազել են անչափահաս օրինախախտների կողմից կատարված հանցագործությունները: Այսպես՝ 2014թ.-ին մանկահասակ իրավախախտների կողմից կատարվել է 335 իրավախախտում, 2015թ.-ին՝ 335, իսկ հանցագործությունների թիվը 2015թ.-ին 385 է եղել, իսկ 2014-ին՝ 389:
Պակասել են նաև ծանր անչափահասների կողմից կատարված հանցագործությունների դեպքերն, 2014թ-ին նման երկու դեպք է արձանագրվել, նախորդ տարի ոչ մի, նման պատկեր է նաև ավազակային հարձակումների վիճակագրության մեջ, նախորդ տարի որևէ նման դեպք չի արձանագրվել, 2014թ.-ին 4 դեպ է եղել:
Փոխարենը գողություններն են աճել, 2014թ.-ին 181 դեպ, 2015թ.-ին՝ 195:
Նելլի Դուրյանն այսօր, խոսելով ընտանեկան բռնության մասին, ասաց, որ նման դեպքերի աճ կա. «2015թ. 12 ամիսների ընթացքում գրանցվել է ընտանեկան բռնության 784 դեպք, որից 150-ով հարուցվել են քրեական գործել, նախորդ տարի դեպքերի քանակը, 2014թ.-ին դեպքերի քանակը եղել է 678, որից հարուցվել են 76-ով, գրեթե կրկնակի ավելացել են»:
Տիկին Դուրյանի խոսքերով ամուսնու կողմից կնոջ նկատմամբ արձանագրված բռնությունների թիվը 2015թ.-ին 471 է, իսկ 2014թ.-ին եղել է 410 դեպք, կնոջ կողմից ամուսնու նկատմամբ 15 բռնության դեպք է եղել, 2014թ.-ին՝ 6, ծնողի կողմից զավակի նկատմամբ 65՝ 62-ի դիմաց, իսկ զավակի կողմից ծնողի նկատմամբ, ինչպես 2014թ.-ին այնպես էլ 2015-ին, եղել է 106 դեպք:
Գ.Թ.