Ճանապարհային ոստիկանության Իրավաբանական բաժնի պետ Արման Չիլինգարյանի խոսքերով վարորդներին առնչվող փոփոխությունները բաժանվում են երկու մասին` ընդհանուր բնույթի և փոփոխություններ, որոնք կկիրառվեն միայն տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերով հայտնաբերված խախտումների դեպքերում:
Կան նորմեր, որոնք իրենցից ենթադրում են իրավական որոշակիության և սանկցիայի փոփոխություն, բացի այդ կան փոփոխություններ, որոնք ուղղված են վարույթային մասին:
«Դիմապակու մգեցվածության տուգանքը նվազեցվել է` դառնալով 30 հազար դրամով, սակայն ավելացվել է այն, որ առջևի դիմապակին թաղանթապատված է` անկախ թաղանթի չափից, հորդորում ենք վարորդներին, ովքեր ունեն նման իրավախախտման հատկանիշներ վերացնել: Անկախ մգության չափից, դիմացի հողմապակու թաղանթապատումը արգելվում է, բացառվում է, որ որևէ գործարան արտադրի արտաքին թաղանթապատություն ունեցող դիմապակի»,- նշեց պարոն Չիլինգարյանը:
Հաջորդ փոփոխությունը առանց հաշվառման հատկանիշների, փոփոխված համարանիշներով մեքենա վարելն է, այստեղ խիստ մոտեցում են դրսևորել. «Սանկցիան բարձրացվել է երկու անգամ, նախատեսվում է, որ առաջին անգամ կատարելու դեպքում տուգանք 200 հազար դրամի չափով, երկու անգամ կատարելու դեպքում կրկնապատկվում է, այնուհետև եռապատկվում և նախատեսվում է վկայականի իրավունքից զրկում»:
Խստացվել են նաև տուգանքները, երբ վարորդը ոչ սթափ վիճակում է վարում մեքենան:
Իրավախախտումների համար տույժեր չկիրառելու, այսինքն` նախազգուշացման ընթացակարգերին անդրադառնալով, ՃՈ պաշտոնյան ասաց, որ բոլոր այն դեպքերում երբ վարորդը ՃՈ տեսուչի կանգնեցնելուց հետո կտեղեկանա, որ հնարավորություն ունի իրավախախտումը վերացնելու պարագայում ազատվել տուգանքից, օրինակ` մգեցված ապակիներով երթևեկելիս, եթե նա կանգնեցվել է ու տեղում պոկում է թաղանթը, այդ դեպքում չի ենթարկվի պատասխանատվության, կամ էլ նա պետք է 24 ժամվա ընթացքում ներկայացնի վերացման ապացույցը, նույն կարգը կգործի նաև վարորդական վկայականը վարորդի մոտ չլինելու դեպքերում, վարորդին կտրվի ժամանակ:
Բացի այդ նախատեսվել են նաև այլ իրավախախտումների դեպքում սա կիրառել:
Հաջորդը` գծանշաններ տրորելն է, խնդիրը շատ արդիական է տեսանկարահանող սարքերի միջոցով հայտնաբերված խախտումների դեպքում, նման պարագաներում, անձիք կարող են համարվել նախազգուշացված, պարոն Չիլինգարյանը նշեց,
«Առաջին հերթին խոսքը վերաբերում է կանգ գծերին, եթե վարորդին չի հաջողվել ժամանակին կանգնել, տուգանք չի նախատեսվի, եթե տրանսպորտային միջոցը դիմացի անիվները անցել են, այսինքն` մեկ մետր և ավելի տարածություն է տրորել, ապա տուգանք կնախատեսվի, մի խոսքով պետք է լինի անիվների` հոծ գիծն ամբողջությամբ հատելու հանգամանքը: Հաջորդ դեպքը, երբ վարորդները մոտենում են խաչմերուկների և կետագծերը վերածվում են հոծ գծի, երբ տրանսպորտային միջոցը մեկ անիվով է հատել, կլինի նվազ նշանակության և տուգանք չի լինի, բայց եթե երկու անիվով է հատել, չի կարող լինել նվազ նշանակություն ու նախազգուշացում չի կիրառվի: Մյուսը վերաբերում է հակառակ երթևեկությանը, հանդիպակաց ուղղությունների հոսքերը խախտելուն, նվազ նշանակության կդիտվի, երբ մեքենան ամբողջությամբ չի հատել հոծ գիծը, կկիրառվի նախազգուշացում»,- ասաց պարոն Չիլինգարյանը:
Հաջորդը կանգառի կանոնների խախտման դեպքերն են.
«Իրավախախտում կդիտարկվեն այն դեպքերը, երբ դա կատարվել է մեկ րոպեից ավելի ժամանակահատվածում»,- նշեց ՃՈ իրավաբանը` հավելելով, որ անգամ այդ մեկ րոպեն պետք է հիմնավորված լինի, այսինքն` չի կարելի մեկ րոպե պարզապես կանգնել, բացի այդ խոսքը չի վերաբերում վարորդի՝ ղեկից իջնելուն, եթե նա իջնի, ապա նվազ նշանակության չի դիտարկվի խախտումը, այլ խոսքը բացառապես ուղևորներին իջեցնելու հանգամանքի մասին է:
Համաներման և ծանուցումների մասին կարող եք տեղեկանալ ստորև բերված տեսանյութում՝