Ինչպե՞ս և ի՞նչ փաստաթղթերով ստանալ մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ

«Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի  27–րդ հոդվածի համաձայն սահմանված է.

Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի իրավունք ունի Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ծնողներից մեկը կամ միակ ծնողը կամ խնամակալը մինչև երեխայի 2 տարեկանը լրանալը:

Երեխայի խնամքի նպաստի իրավունքը ծագում է ծնողի համար նրա` մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու մասին համապատասխան գործատուի իրավական ակտում նշված ամսից, իսկ համատեղությամբ աշխատելու դեպքում` գործատուների ՝ համապատասխան իրավական ակտերում նշված ամսից (անհամապատասխանության դեպքում` երկու գործատուների մոտ միաժամանակ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու ամսից):

Նույն օրենքի 28–րդ հոդվածի համաձայն սահմանված է.

Երեխայի խնամքի նպաստ ստանալու համար ծնողը դիմում է տարածքային կենտրոն և ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.

1) դիմում, որում ծնողը լրացնում է իր ընտանիքի բնակության վայրի տվյալները (հասցեն, կացարանը), իր անձը հաստատող փաստաթղթի տվյալները, իր և երեխայի հանրային ծառայությունների համարանիշի կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը, ինչպես նաև նպաստի վճարման եղանակը (կանխիկ կամ անկանխիկ).

2) երեխայի ծննդյան վկայականի պատճենը.

3) տեղեկանք գործատուից իր` մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու մասին.

4) անհրաժեշտության դեպքում դիմողը ներկայացնում է նաև խնամակալության մասին փաստաթուղթը և դրա պատճենը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել