Նոյեմբերի 25-ին ԱԱԾ-ի և ոստիկանության կողմից վնասազերծվեց զինված խումբ, որը ըստ ԱԱԾ-ի հայտարարության, նպատակ է հետապնդել ՀՀ տարածքում կազմակերպել մի շարք ծանր հանցագործություններ:
ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ Միքայել Համբարձումյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ ամենօրյա ռեժիմով իրականացվում են քննչական գործողություններ, զինված խումբի բացահայտումը նախադեպը չի ունեցել. «Խումբը ֆինանսավորվել է տասնյակ հազարավոր դոլարներով, խմբի անդամներին բաժանվել է գաղտնի հեռախոսահամարներ, խմբի գործունեությունը հայտնվել է ԱԱԾ-ի աշխատանքի արդյունքում, տեսադաշտում հայտնվելուց հետո վերցրվել է հսկողության, գործողությունները վերահսկվել են: Հատուկ ջոկատայիներին հաջողվել է հաշված վայրկարների ընթացքում գրոհել ու 10 անդամներին վնասազերծվել»,- ասաց նա` հավելելով, որ տունը վերածվել էր զորանոցի:
Նրա համար զավեշտալի է, թե իբր տեղի է ունեցել բեմականացում ու այս գործողությունները կապված են քաղաքական գործունեությունների հետ. «Մեր գործողությունները քաղաքական ենթատեքստ չունեն: Զինված խմբի կողմից ընտրված է եղել հանցագործության թիրախները, միայն կասեմ, որ հանցագործությունները միտված են եղել քաղաքացիների, պետական գործիչների, իշխանության առանձին ճյուղերի և մարմինների նկատմամբ»:
Նա հավելեց, որ ձերբակալված են թվով 21 անձիք:
Իրավաբան.net