ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան, որին, Հայաստանի տարածքում, անդամակցում են 70-ից ավելի հասարակական կազմակերպություններ, ցավակցում է ֆրանսիայի ժողովրդին:
Նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի ունեցածը ցնցել է նաև հայ հասարակությանը` առաջ բերելով դժգոհություն և անհանգստություն:
Ահաբեկչության զոհ են դարձել 120-150 ավելի ֆրանսիացիներ: Վստահ ենք՝ ֆրանսիայի ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի և քայլեր կձեռնարկի ահաբեկչություններից վերջնականապես ձերբազատվելու ուղղությամբ:
ՔՀԿ հակակոռուպցիոն կոալիցիա