Անձը չպետք է ընդունի նվեր կամ այն հետագայում ընդունելու համաձայնություն տա, որը կապված կլինի իր լիազորությունների իրականացման հետ, բացառությամբ` պաշտոնական միջոցառումների ժամանակ սովորաբար տրվող նվերների, պարգևների և կազմակերպվող հյուրասիրության, ծառայողական օգտագործման նպատակով անվճար տրամադրվող գրքերի, համակարգչային ծրագրերի և նմանատիպ այլ նյութերի, ինչպես նաև կրթաթոշակի, դրամաշնորհի կամ նպաստի, որ տրվել են հրապարակային մրցույթի արդյունքով:
Նման էթիկայի կանոններ այսօր Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիրներին հաղորդեց ՀԵԻԱ վարչության անդամ, փաստաբան Սյուզաննա Սողոմոնյանը: Նա նաև խոսեց շահերի բախումից. «Շահերի բախումը մի իրավիճակ է, երբ անձն իր լիազորություններն իրականացնելիս պետք է կատարի գործողություն կամ ընդունի որոշում, որը կարող է մեկնաբանվել որպես իր կամ իր հետ փոխկապակցված անձի անձնական շահերով առաջնորդվել»,- նշեց փաստաբանը:
Նա նաև ասաց, որ The Economist ամսագիրը, հատուկ ուսումնասիրություն նվիրելով բիզնես էթիկային, գրել է. «Անցել են այն ժամանակները, երբ ընկերության համար բավարար էր առանց օրենքները խախտելու գործունեություն ծավալելն ու շահույթ ստանալը: Այսօր ընկերությունները ստիպված են հոգալ ավելի քիչ շահույթի եւ ավելի շատ էթիկայի մասին»:
Զեկույցի ներկայացումից հետո ունկնդիրները կատարեցին գործնական աշխատանքները: Հաջորդ բանախոսը ՀԵԻԱ վարչության անդամ, փաստաբան Մարատ Ատովմյանն էր: Նա խոսեց հակակոռուպցիոն մարմինների գործունեության միջազգային փորձից և Հայաստանում նման մարմնի ստեղծման հնարավորություններից:
Պարոն Ատովմյանը գտնում է, որ Հակակոռուպցիոն մարմինների չափանիշներն են անկախություն և ինքնավարություն, արհեստավարժ աշխատակազմ, հստակ սահմանված գործառույթներ, նյութական և տեխնիկական միջոցներ:
Նա ներկայացրեց միջազգային հարթակում մեծ նվաճումներ արձանագրած հակակոռուպցիոն մարմինների գործունեությունը, խոսեց մեր իրականությունից:
Ունկնդիրները այս զեկույցից հետո նույնպես կատարեցին գործնական աշխատանքներ:
Կարդացեք նաև՝
«Անհնարին ոչինչ չկա». ապագա առաջնորդները՝ կոռուպցիան հաղթահարելու մասին
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիրները հանդիպեցին Սուրեն Քրմոյանին
Որո՞նք են հակակոռուպցիոն ռազմավարության մշակման սկզբունքները
Ի՞նչ տեսք ունի հակակոռուպցիոն պայքարը զարգացած և զարգացող երկրներում
Ո՞վ է առաջնորդն ու ինչպիսի՞ն պետք է նա լինի
Ոչ թե պատժի խստությամբ, այլ անխուսափելիությամբ է պետք պայքարել կոռուպցիայի դեմ. Կարեն Զադոյան
Տեղի ունեցավ Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի հերթական սեմինարը
Երիտասարդ առաջնորդները ծանոթացան Կոռուպցիայի հասկացությանն ու տիպաբանությանը
Պայքար կոռուպցիայի դեմ՝ կրթության միջոցով. մեկնարկեց Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը
Լուրեր
- Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է երեք պաշտոնյաների կաշառք ստանալու եւ 10 անձի վերաբերյալ գործի նախաքննությունը
- Նոր գործիք՝ պետական գնումների ոլորտում շահերի բախման խնդիրները կանխարգելելու և բացահայտելու համար
- Ես 2000 թվականից սկսած աշխատավարձս հավաքում եմ, որպեսզի բնակարան գնեմ. Հրանուշ Հակոբյան
- Հաստատվեցին պետական նպաստների չափերը
- Հակակոռուպցիոն պայքարը Հայաստանում
Իրադարձություններ
- Գույքի և եկամուտների հայտարարագրման ինստիտուտի թափանցիկության ապահովման գործում կարևոր դեր պետք է ունենան ՔՀԿ-ներն ու ԶԼՄ-ները
- «Հայաստանում ոչ թե առողջապահության, այլ հիվանդապահության համակարգ է»
- «Տեղեկատվության ազատությունն այն հիմնաքարն է, որ բնորոշում է հիմնապես ազատ պետությունները». Դավիթ Հարությունյան
- Կստեղծվի կոռուպցիոն ռիսկերի և ապօրինի հարստացման դեպքերի ինտերակտիվ առցանց քարտեզ