Վրաստանում գրանցված ավտոտրանսպորտային միջոցների ՀՀ տարածքում շահագործման հետ կապված իրավահարաբերությունները կարգավորվում են «ՀՀ կառավարության և Վրաստանի կառավարության միջև միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին» համաձայնագրով, ՀՀ կառավարության № 338 որոշմամբ, «Ճանապարհային վճարի մասին» ՀՀ օրենքով և այլ իրավական ակտերով:
Համաձայն ՀՀ կառավարության № 338 որոշման 1-ին կետի` ՀՀ կառավարությունը որոշում է.
Սահմանել, որ Վրաստանի տարածքում գրանցված, բայց ՀՀ-ում փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցները, այդ թվում` թեթև մարդատար ավտոմեքենաները, ազատվում են ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար սահմանված վճարից, բացառությամբ` ա) վճարովի ճանապարհներից ենթակառուցվածքների օգտագործման համար կատարվող գանձումների (տուրքեր` առևտրային ճանապարհներից, կամուրջների , ինչպես նաև թունելների օգտագործման համար), եթե կան այլընտրանքային անվճար ճանապարհներից, բ)ծանրաքաշ և մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցներով ավտոմոբիլային ճանապարհներից երթևեկելու համար վճարների»:
Ըստ վերոնշյալ համաձայնագրի կողմերից մեկի` Հայաստանի կամ Վրաստանի փոխադրողն իրականացնում է կանոնավոր երթեր կամ կանոնավոր տարանցիկ երթեր մյուս Կողմի տարածքով` մյուս Կողմի իրավասու մարմինների ամենամյա` նոյեմբեր ամսին տրվող թույլտվությունը նախօրոք ստանալու դեպքում:
Ավտոբուսով ուղևորների յուրաքանչյուր ոչ կանոնավոր փոխադրման համար պետք է տրվի առանձին թույլտվություն, որը տալիս է մեկ ուղերթի իրավունք այնտեղ և հետ, եթե այլ բան նախատեսված չէ բուն թույլտվության մեջ: