Եթե տրանսպորտային միջոցը սահմանված ժամկետում տեխնիկական զննություն չի անցել

Համաձայն վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 123-րդ հոդվածի` տրանսպորտային միջոցը սահմանված կարգով հաշվառման (վերահաշվառման) չներկայացնելը, ինչպես նաև սահմանված կարգով չհաշվառված (չվերահաշվառված) տրանսպորտային միջոց վարելը` առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

Սահմանված ժամկետում տեխնիկական զննություն չանցած տրանսպորտային միջոց վարելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

Առանց տեխնիկական զննություն անցկացնելու կամ տեխնիկական անսարքություն ունեցող տրանսպորտային միջոցին տեխնիկական զննության կտրոն տալը, եթե այդ անսարքության առկայությունը տեխնիկական զննության կտրոն տալը մերժելու` օրենսդրությամբ նախատեսված հիմք է` առաջացնում է տուգանքի նշանակում` տեխնիկական զննություն իրականացնելու լիցենզիա ունեցող կազմակերպության ղեկավարի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել