Այս անգամ մինչև վերջ ենք գնալու. «Ոչ թալանին» նախաձեռնությունը փողոց է դուրս եկել

«Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության բողոքի ակցիան սկսվեց: Նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանն անդրադարձավ հունիս ամսին տեղի ունեցածին:

Նա հիշեցրեց, որ Սերժ Սարգսյանը ասել էր, թե կառավարությունն իր վրա կվերցնի սակագնի բարձրացման ողջ բեռը, սակայն, ըստ ցուցարարի, կառավարություն մոլորեցրել է քաղաքացիներին և չի կատարում խոստումները:

Նա նշեց, որ բիզնես ներկայացուցիչներին ու արդեն նաև քաղաքացիներին ստիպում են ստորագրել պայմանագրեր, ըստ որոնց` իրենք պետք է մուծեն նախկին սակագնով:

«Էլեկտրաէներգիան կրկին կթանկանա, ինչը խփելու է բոլորիս գրպանիին, այս անգամ մենք հստակ գնալու ենք միայն ու բացառապես չեղարկման, այս դեպքում մինչև վերջ ենք գնալու»,- նշեց նախաձեռնության անդամը:

Բեմահարթակին բարձրացած ցուցարարներից մեկն էլ պնդեց, որ կառավարությունը սկսել է ճնշումներ գործադրել նախաձեռնության անդամների նկատմամբ:

Նախաձեռնության անդամ Արթուր Քոչարյանի խոսքերով` արդեն իսկ մի շարք մարզերում քաղաքացիներից էլեկտրաէներգիայի սակագինը գանձում են բարձրացված արժեքով. «ՀԷՑ-ի անօրինական գործողությունները տանում են նրան, որ կկրկնվի երկու ամիս տեղի ունեցածը, պրոցեսի ողջ պատասխանատվությունն ընկնում է Հովիկ Աբրահամյանի և Սերժ Սարգսյանի վրա: Հարծի լուծման բանալին այստեղ է` փողոցում: Ձեր աուդիտներն ու խորհրդատվական մարմինները պահեք ձեզ պարոնայք»,- ասաց նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել