Նորություններ

Ազգային ժողովի իրավաբան պատգամավորները

Ազգային ժողովի 131 պատգամավորներից 23-ն ունի իրավաբանական կրթություն: Իրավաբան պատգամավորների ցանկին ծանոթացեք ստորև.

Ռուստամ Գասպարյանը ԱԺ պատգամավոր է ընտրվել 2012 թվականին ԲՀԿ կուսակցությունից:

Ծնվել է 1961թ. ապրիլի 11-ին Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղում: 1996թ. ավարտել է Արմավիրի «Արարատ» համալսարանը: Իրավագետ: 1979-1981թթ. ծառայել է խորհրդային բանակում, 1989 թվականից մասնակցել է Արցախի ազատամարտին, 1994-2000թթ. ծառայել է ՀՀ բանակում` զբաղեցնելով հրամանատարական տարբեր պաշտոններ: Գնդապետ:

Գրիգոր Գրիգորյանը ԱԺ պատգամավոր է ընտրվել 2012 թվականին ԲՀԿ-ից:

Ծնվել է 1960թ. մարտի 23-ին Արարատում: 1979-1981թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1987թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Իրավագետ: 1988-1994թթ. մասնակցել է Արցախյան ազատամարտին: 1992թ. եղել է Շուշիի ազատագրման առանձին գումարտակի հրամանատար:

Մանվել Գրիգորյանը ԱԺ պատգամավոր է ընտրվել 2012 թվականին ՀՀԿ-ից:

Ծնվել է 1956թ. հուլիսի 14-ին Արմավիրի մարզի Արշալույս գյուղում: 1975-77թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1993թ. ընդունվել է Ստեփանակերտի պետական համալսարան, 1998թ. ավարտել Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Իրավաբան: 1996թ. ավարտել է ՊՆ ռազմական ակադեմիայի բարձրագույն հրամանատարական դասընթացները։
1988 թվականից մասնակցել է արցախյան ազատամարտին:

Կարո Կարապետյանը ԱԺ պատգամավոր է 2007 թվականից: Նա ներկայացնում է ԲՀԿ-ն:

Ծնվել է 1960թ. մարտի 17-ին Արարատի մարզի Շահումյան գյուղում: 1991թթ. ավարտել է Կիեւի միլիցիայի ակադեմիան: Իրավագետ:

Արկադի Համբարձումյանն անկուսակցական է: Ընտրվել է ԱԺ պատգամավոր է 2003 թվականից:

Ծնվել է 1971թ. ապրիլի 9-ին Երևանում: 1994թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանը: Իրավաբան:

Վահան Կարապետյանն ԱԺ պատգամավոր է ընտրվել 2012 թվականին ԲՀԿ-ից:

Ծնվել է 1966թ. մայիսի 26-ին Երեւանում: 1984-1986թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1991թ. ավարտել է Մոսկվայի համամիութենական իրավաբանական ինստիտուտը: Իրավագետ:

Դավիթ Հարությունյանը պատգամավոր է 2007 թվականից: Նա ներկայացնում է ՀՀԿ կուսակցությունը:

Ծնվել է 1963թ. մարտի 5-ին  Երեւանում:  1975-1980թթ. սովորել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի հաշվողական տեխնիկայի ֆակուլտետում: 1980-1983թթ. եղել է ասպիրանտ ՀՍՍՀ ԳԱ հաշվողական կենտրոնում: 1982-1988թթ. ուսանել է Ռոստովի Մ.Սուսլովի անվան պետական համալսարանի իրավաբանության ֆակուլտետում:  1988-1992թթ. ուսանել է Երեւանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի հոգեբանության ֆակուլտետում:

Արփինե Հովհաննիսյանը ԱԺ պատգամավոր է ընտրվել 2012 թվականին ՀՀԿ-ից:

Ծնվել է 1983թ. դեկտեմբերի 4-ին Երևանում: 2004թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի /ԵՊՀ/ իրավաբանական ֆակուլտետը, 2006թ.` նույն ֆակուլտետի մագիստրատուրան: Իրավաբան: 2009թ. ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի ասպիրանտուրան: Իրավաբանական գիտությունների թեկնածու:

Աբրահամ Մանուկյանը ԱԺ պատգամավոր է ընտրվել 2012 թվականին ԲՀԿ-ից:

Ծնվել է 1957թ. նոյեմբերի 15-ին Երեւանում: 1976-1978թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1975-1976թթ. սովորել է Երեւանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետում: 1991թ. ավարտել է Երեւանի առեւտրատնտեսագիտական տեխնիկումը` առեւտրի կազմակերպում եւ ղեկավարում մասնագիտությամբ: 1997թ. ավարտել է Վարդանանց համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: Իրավաբան: 2008թ. ավարտել է Մոսկվայի բիզնեսի եւ իրավունքի ինստիտուտը: Տնտեսագետ:

 Գրիգոր Մարգարյանը անկուսակցական է: ԱԺ պատգամավոր է ընտրվել 2003 թվականից:

Ծնվել է 1964թ. ապրիլի 7-ին Երեւանում: 1986թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանը: Իրավաբան:

Էդմոն Մարուքյանն անկուսակցական է: ԱԺ պատգամավոր է ընտրվել 2012 թվականի մայիսի 6-ին:

Ծնվել է 1981թ. հունվարի 13-ին Վանաձորում: Ծառայել է ՀՀ զինված ուժերում: 2002թ. ավարտել է Մոսկվայի կոմերցիայի եւ իրավունքի ինստիտուտի իրավագիտության բաժինը` ստանալով իրավագիտության բակալավրի աստիճան: 2006թ.` Վարշավայի Հելսինկյան Հիմնադրամի Մարդու Իրավունքների բարձրագույն դասընթացը` ստանալով մարդու իրավունքների եւ շահերի պաշտպանության մասնագետի որակավորում: 2007թ.` ՀՀ Պետական կառավարման ակադեմիան` ստանալով իրավագիտության մագիստրոսի աստիճան: 2010թ.` Մինեսոտայի համալսարանի իրավաբանական դպրոցը` ստանալով մարդու իրավունքների եւ միջազգային իրավունքի մագիստրոսի աստիճան:

Լևոն Մարտիրոսյանը.ԱԺ պատգամավոր է ընտրվել 2012թ մայիսի 6-ին ՀՀԿ-ից:

Ծնվել է 1976թ. փետրվարի 19-ին Երեւանում: 1997-1999թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: 1997թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Իրավագետ: 2002թթ.` Մեծ Բրիտանիայի Էսեկսի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Միջազգային իրավունքի մագիստրոս:

Սպարտակ Մելիքյանը ԱԺ պատգամավոր է ընտրվել 2012թ մայիսի 6-ին ՀՀԿ-ից:

Ծնվել է 1968թ. հունվարի 2-ին Դաշքեսանի շրջանի Չովդար գյուղում (ԱՀ): 1986-1988թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1995թ. ավարտել է ՌԴ Պրիմորիեի պետական գյուղատնտեսական ակադեմիայի անասնաբուծական ֆակուլտետը, 1997թ.` նույն ակադեմիայի տնտեսագիտական ֆակուլտետը: 2006թ.` Մոսկվայի նոր իրավաբանական ինստիտուտը: Անասնաբույծ-ճարտարագետ: Տնտեսագետ: Իրավաբան: Տնտեսագիտության թեկնածու:

Արծվիկ Մինասյանը ԱԺ պատգամավոր է 2007 թվականից: Ներկայացնում է ՀՅԴ-ն:

Ծնվել է 1972թ. հունվարի 1-ին ՀՀ Թալինի շրջանի Ոսկեթաս գյուղում:  1990-1995թթ. սովորել եւ գերազանցությամբ ավարտել է Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը` ստանալով տնտեսագետ-մաթեմատիկոսի որակավորում` տնտեսագիտական կիբեռնետիկա մասնագիտությամբ: 1995-1998թթ. սովորել եւ գերազանցությամբ ավարտել է Երեւանի պետական համալսարանի ասպիրանտուրան:

1997-1998թթ. կարճաժամկետ ծրագրերով ուսումնառությունը շարունակել է Մոսկվայում, Վաշինգթոնում եւ Նյու Յորքում` մասնակցելով անցումային շրջանի տնտեսական վերափոխումների հիմնախնդիրներին նվիրված դասընթացներին:

1997-2001թթ. սովորել եւ ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը` ստանալով իրավաբանի որակավորում` իրավագիտություն մասնագիտությամբ:

Արմեն Մխիթարյանը ԱԺ պատգամավոր է 2007 թվականից: Ներկայացնում է ՀՀԿ-ն:

Ծնվել է 1961թ. ապրիլի 8-ին Երեւանում: 1990թ. ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը, 1997թ.՝ Երեւանի «Վարդանանց» համալսարանը: Տնտեսագետ: Իրավաբան:

1979-1981թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1989-1993թթ. մասնակցել է Արցախի ազատագրական պայքարին:

Կորյուն Նահապետյանը ԱԺ պատգամավոր է ընտրվել 2012 թվականի մայիսի 6-ին:

Ծնվել է 1971թ. հուլիսի 23-ին Երեւանում: 1994թ. գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը, 2002թ.` ԵՊՀ ասպիրանտուրան, 2007թ.` ԱՄՆ-ի Թաֆթս համալսարանի Ֆլեթչերի իրավունքի եւ դիվանագիտության դպրոցը: Իրավաբան:

Տիգրան Ուրիխանյանը ԱԺ պատգամավոր է ընտրվել 2012 թվականի մայիսի 6-ին ԲՀԿ-ից:

Ծնվել է 1979թ. օգոստոսի 27-ին Երեւանում: 1996թ. ընդունվել է Վ.Բրյուսովի անվան պետական լեզվագիտական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետ: 2000թ. դադարեցրել է ուսումը, այնուհետեւ  2004-2007թթ. շարունակել Երեւանի կառավարման եւ կրթության զարգացման համալսարանի օտար լեզուների ֆակուլտետում: Լեզվաբան:

2001թ. ավարտել է «R & R» ուսումնական կենտրոնը: Ձեռնարկությունների կառավարիչ: 2008թ. ավարտել է Երեւանի միջազգային հարաբերությունների համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Իրավաբան:

Վարդան Օսկանյանը ԱԺ պատգամավոր է ընտրվել 2012 թվականի մայիսի 6-ին ԲՀԿ-ից: Ծնվել է 1955թ. փետրվարի 7-ին Հալեպում (Սիրիայի Արաբական Հանրապետություն): 1979թ. ավարտել է Երեւանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետաշինարարական ֆակուլտետը, 1984թ.` Բոստոնի Թաֆտս համալսարանի ճարտարագիտական ֆակուլտետը: Ճարտարագետ-շինարար: 1992թ.՝ Բոստոնի Ֆլետչերի իրավագիտության եւ դիվանագիտության դպրոցը:

Գագիկ Ջհանգիրյանը ԱԺ պատգամավոր է ընտրվել 2012 թվականի մայիսի 6-ին ՀԱԿ-ից:

Ծնվել է 1955թ. ապրիլի 16-ին Արարատում: 1977թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Իրավագետ: Իրավաբանական գիտությունների թեկնածու:

Հովհաննես Սահակյանը ԱԺ պատգամավոր է ընտրվել դեռևս 2009 թվականից ՀՀԿ-ից:

Ծնվել է 1977թ. փետրվարի 25-ին Լոռու մարզի Սպիտակ քաղաքում: 1999թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Իրավաբան:

Մհեր Սեդրակյանն ԱԺ պատգամավոր է ընտրվել 2012թ. մայիսի 6-ին:

Ծնվել է 1951թ. հունիսի 8-ին Երեւանում: 1973թ. ավարտել է Տնտեսական գիտելիքների երկամյա հասարակական համալսարանի ընդհանուր տնտեսագիտական ֆակուլտետը, 1975թ.` Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը, 1997թ.` «Վարդանանց» համալսարանը: Ըմբշամարտի մարզիչ: Ֆիզիկական դաստիարակության դասատու: Իրավաբան:

 Էլինար Վարդանյանը ԱԺ պատգամավոր է ընտրվել 2012 թվականի մայիսի 6-ին ԲՀԿ-ից:

Ծնվել է 1978թ. նոյեմբերի 18-ին Երեւանում: 2000թ. ավարտել է Երեւանի դատական փորձաքննությունների ինստիտուտը: 2008թ.` ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի եւ իրավունքի ինստիտուտի ասպիրանտուրան: Իրավագետ-փորձագետ:

 Զարուհի Փոստանջյանը ԱԺ պատգամավոր է դեռևս 2007 թվականից: Ներկայացնում է Ժառանգություն կուսակցությունը: Ծնվել է 1972թ. հունվարի 16-ին Երեւանում: 1994թ. ավարտել է Երեւանի «ՄՅՈՒԴ» իրավաբանական ինստիտուտը: Իրավաբան-իրավագետ:

Լուսանկարները և անձնական տվյալները՝ parliament.am

Արև Ավագյան

Իրավաբան. net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել