Այսօր՝ մայիսի 8-ին՝ քայլերթի ընթացքում, լրագրողի հարցին, թե Երևանում վաղը՝ ժամը քանիսի՞ն է նախատեսվում հանրահավաքը, Բագրատ սրբազանը պատասխանեց, որ հանրահավաքի կազմակերպիչը ինքը չէ․ «Կարծեմ 4-ին էր, ես չեմ զբաղվում այդ բաներով, ես մենակ քայլում եմ, մեկ մեկ էլ Ձեզ հետ խոսում եմ»։
Հիշեցնենք, որ այսօր Բագրատ Սրբազանի գլխավորած քայերթի 5-րդ օրն է, վաղը՝ մայիսի 9-ին, սրբազանն ու աջակիցները Երևան կհասնեն, հանրահավաք կլինի։