ԱԺ «Քաղքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ նշելով․
«Քո Տեր Աստծո անունը զուր տեղը չպիտի արտասանես, որովհետև Տերը արդար չի համարում նրան, ով իր անունը զուր տեղն է արտասանում – 3-րդ պատվիրան
Այս շարժումն ուղղորդված է Աստծո կողմից – ընդդիմադիր երթի ելած Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան
Հուսով եմ հարգարժան Սրբազան հայրը չի նզովի նվաստիս, եթե որդիաբար արձանագրեմ, որ Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ, մեղմ ասած»: