«Խնդրում եմ այս հարցը վերջին անգամ լինի»․ Բագրատ սրբազանը՝ վարչապետի հրաժարականի պահանջի մասին

«Խնդրում եմ այս հարցը վերջին անգամ լինի։ Անընդհատ նույն բանը տարբեր եղանակներով հարցնում եք, դուք էլ եք նեղվում, ես էլ եմ նեղվում։ Մեր այս շարժումը բնականից ծնված և բնական ավարտ էլ ունեցող շարժում է»,- այսպես պատասխանեց Բագրատ Սրբազանը լրագրողի հարցին, թե վարչապետի հրաժարականի պահանջ ի վերջո հնչելո՞ւ է, քանի որ շարժման մասնակիցների շրջանում ձևավորված է նման պահանջ։

Սրբազանը հավելեց, որ վաղը կարող է ինքը ողջ չլինել և չի կարող ասել՝ նման պահանջ կհնչի՞, թե՞ ոչ․ «Թույլ տվեք հասնել վաղվան՝ այդ ժամին»։

Խոսելով խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերից՝ նա նշեց, որ բոլորը ներկա են․ «Վերստին ասեմ՝ այս շարժումը գույն չունեցող և բոլոր գույների շարժում է՝ ճերմակի։ Ճերմակը բոլոր գույների համադրությունն է»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել