Նորություններ

Քաղաքացին կարողացավ բողոքարկել քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը

Երևանի Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոն էր դիմել մայրաքաղաքի բնակիչ Հ. Հարությունյանը, և հայտնել, որ իր ստորագրությունը կեղծել են հարկային հաշվետվությունների և այլ փաստաթղթերի տակ, որի արդյունքում յուրացվել են խոշոր չափի գումարներ:
Փաստի առիթով Հարությունյանը հայտարարություն էր ներկայացրել ՀՀ Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե: Վերջինիս հայտարության հիման վրա քրեական գործ չի հարուցվել, այլ նշանակվել էր դատաձեռագրաբանական փորձաքննություն, և այնուհետև, կայացվել էր քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում: Հարությունյանին 8 ամիս շարունակ չէին տրամադրում քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը, նշանակված փորձաքննության արդյունքում ստացված եզրակացությունը, ինչպես նաև գործի նյութերի պատճենները:

Նյութերի ուսումասիրությունից հետո, գործում ներգրավվեց ՇՊԱԿ-ի փաստաբան Ա. Հակոբյանը, որը վերը նշված խնդրի կապակցությամբ անմիջապես դիմում ներկայացրեց ՀՀ գլխավոր դատախազություն, որը մակագրվեց ՊԵԿ հետաքննության բաժնին: Դիմումը մակագրվելուց հետո հետաքննիչը կրկին փորձում էր հրաժարվել տրամադրել անհրաժեշտ փաստաթղթերը: Այնուհետև, փաստաբանը հանդիպում է ունեցել նշված գործով վերահսկողություն իրականացնող դատախազի հետ, և ներկայացելով գործի մանրամասները, ստացել է քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը, նշանակված փորձաքննության արդյունքում ստացված եզրակացությունը, ինչպես նաև գործի նյութերի պատճեները:

Ունենալով բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը փաստաբանի կողմից բողոքարկվել է քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը:

Հաջողված պատմությունը վերցված է www.shpak.am վեբ կայքից:

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել