Նորություններ

Իրազեկում աշխատանք պատվիրողներին

Այն դեպքում, երբ դուք պատվիրել եք որոշակի աշխատանքների կատարում, որի արդյունքում կատարողը պարտավորվում է սահմանված ժամկետում կատարել աշխատանքը և աշխատանքի արդյունքը հանձնել Ձեզ, ապա նա աշխատանքի կատարումից բացի պարտավոր է ըստ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 714–րդ հոդվածի պատվիրատուին անհապաղ նախազգուշացնել և մինչև նրանից ցուցում ստանալը դադարեցնել աշխատանքը, եթե հայտնաբերվել են`

պատվիրատուի տրամադրած նյութերի, սարքավորումների, նախագծային փաստաթղթերի կամ մշակման (վերամշակման) հանձնված գույքի ոչ պիտանի կամ անպատշաճ որակի լինելը.

աշխատանքների կատարման եղանակների մասին պատվիրատուի ցուցումների իրագործման հետ կապված` նրա համար հնարավոր անբարենպաստ հետևանքներ.

կապալառուից անկախ այլ հանգամանքներ, որոնք սպառնում են կատարվող աշխատանքի արդյունքի պիտանիությանը և ամրությանը կամ անհնար են դարձնում դրանք ժամանակին ավարտելը:

Աշխատանքների կատարողը, որը պատվիրատուին չի նախազգուշացրել սույն հոդվածի 1-ին կետում նշված հանգամանքների մասին կամ շարունակել է աշխատանքը` չսպասելով նախազգուշացման պատասխանի համար պայմանագրում նշված ժամկետի, իսկ դրա բացակայության դեպքում` ողջամիտ ժամկետի ավարտին կամ, չնայած աշխատանքները դադարեցնելու մասին պատվիրատուի ժամանակին տված ցուցումին, շարունակել է դրանք, իրավունք չունի իրեն կամ իր կողմից պատվիրատուին համապատասխան պահանջներ ներկայացնելիս վկայակոչել նշված հանգամանքները:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել