Ի՞նչ է տեղի ունենում Բաղրամյան 26-ում և ակցիայի ժամանակ (լրացվում է)

ՀՀ նախագահականի դիմաց այս պահին պատ են կազմել ոստիկանները, կա փշալարերով մեքենա: Ակցիան լարված վիճակում շարունակվում է:

21:25

Փոխոստիկանապետը շարունակում է բանակցություններ վարել ակտիվիստների հետ՝ դադարեցնելու ցույցը, պնդելով, որ դա հակաօրինական է: Ակցիայի մասնակիցները պահանջում են սակագնի վերացման թուղթը, ասելով, որ անգամ պարտադիր չէ նախագահի ներկայությունը: Նրանք նաև նշում են, որ փակ է բոլոր միջպետական ճանապարհները, որպեսզի խոչնդոտեն ցուցարարների մուտքը Երևան:

21:58

Ակտիվիստները պահանջում են, որպեսզի ոստիկանները՝ Վալերի Օսիպյանի գլխավորությամբ միանան իրենց և նստեն, վանկարկելով «Օսիպյան միացի, ոստիկան միացի»: Ակցիայի մասնակիցների մյուս մասը երգ ու պարով է մասնակցում նստացույցին, մի կողմում հայրենասիրական երգերն է, մյուս կողմում՝ հայկական քոչարին:

22:52

Իսկ հիմա ակտիվիստները նստացույց են սկսել Բաղրամյան փողոցի սկզբնամասում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել