Նորություններ

Կարեն Եսայանի սպանության գործով դատարանը նոր փուլ է մտել

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Կարեն Եսայանի սպանության գործի քննությունը: Արդեն 3-րդ դատական նիստն է, ինչ ընթանում է ապացույցների հրապարակման փուլը: Այս դատական նիստի ժամանակ ևս մեղադրող կողմը բոլոր փաստաթղթերի հրապարակումը ժամանակի վատնում համարեց, սակայն փաստաբան Լուսինե Սահակյանը նշեց, որ փաստաթղթերի հրապարակման ընթացքում պարզվում է այն բոլոր գործողությունները, որոնք խախտել են Հարություն Սարգսյանի իրավունքները:

Մեղադրող Մարուխյանի կողմից հրապարակվեց, որ կրակոցի արգասիքներ հայտնաբերվել են ամբաստանյալի տանից առգրավված հագուստի վրա, սակայն ամբաստանյալի պաշտպանի կողմից պարզաբանվեց, որ տան միջից առգրավված հագուստը դեռ չի նշանակում, որ պատկանում է Հարություն Սարգսյանին:

Դեռ նախորդ դատական նիստի ժամանակ Լուսինե Սահակյանը նշել էր, որ կրակոցի արգասիքները 4 են, որոնցից միայն կապարի առկայությունը չի նշանակում, որ կրակոցն ամբաստանյալի կողմից է կատարվել և կապարի հետքեր կարող էր լինել ցանկացած կապարի շփումից:

Բացի այդ փաստաթղթերի հրապարակման ընթացքում փաստաբան Լ. Սահակյանը նշեց նաև, որ նախաքննության ընթացքում տեղի է ունեցել իրավունքների կոպիտ խախտում` փաստաբաններին հնարավորություն չեն տվել աշխատելու ամբաստանյալի հետ` թույլ չտալով համակարգչից օգտվել: Պաշտպանական կողմին անհասկանալի թվաց նաև Գյումրիում մի շարք մեքենաների զննությունը և այս քրեական գործին կցելը, ինչպես նաև այն հանգամանքը, որ ՀՀ ոստիկանությունը հաշվառում չի կատարում այլ պետությունների պետհամարանիշները:

Դատական նիստը հետաձգվեց:

 

Հանրային թղթակից` Անահիտ Ալեքսանյան

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել