Ազգային ժողովը ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը

Ազգային ժողովը ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի նամակը։

Այս մասին հայտնել է ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Նելլի Ղուլյանը։

Հիշեցնենք՝ ՌԴ Դաշնային խորհուրդը հարցում է ուղարկի Հայաստանի Ազգային ժողով՝ պարզելու օրենսդիրների դիրքորոշումը խոսնակ Ալեն Սիմոնյանի՝ Ռուսաստանի հասցեին հնչեցրած մեղադրանքների վերաբերյալ։

Ավելի վաղ Իսպանիայում ԵՄ անդամ պետությունների խորհրդարանների նախագահների համաժողովի ժամանակ Ալեն Սիմոնյանը Ռուսաստանին մեղադրել էր Հայաստանի դեմ սպառնալիքների և ապատեղեկատվության արշավ կազմակերպելու մեջ։ Նա նաև հայտարարել էր, որ ՌԴ-ն ներխուժել է Ուկրաինա։

Մատվիենկոն ընդգծել է, որ Մոսկվային և Երևանին կապում է դարավոր բարեկամությունը: Նա ակնկալում է, որ հայ խորհրդարանականները գնահատական կտան նման ելույթին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել