Անզգուշությունը՝ որպես մեղքի ձև

Հանցանքը կարող է կատարվել մեղքի երկու ձևով՝ դիտավորությամբ կամ անզգուշությամբ, իսկ երբեմն էլ՝ մեղքի երկու ձևերով միաժամանակ:

Որո՞նք են անզգուշությամբ կատարված հանցանքները և ինչպե՞ս են դրանք դրսևորվում:

 

Անզգուշությամբ կատարված հանցանքը կարող է դրսևորվել ինքնավստահությամբ կամ անփութությամբ:

 

Հանցանքը համարվում է ինքնավստահությամբ կատարված, եթե անձը նախատեսել է իր գործողության (անգործության)՝ հանրության համար վտանգավոր հետևանքների առաջացման հնարավորությունը, սակայն առանց բավարար հիմքերի՝ ինքնավստահորեն հույս է ունեցել, որ դրանք կկանխվեն:

 

Հանցանքը համարվում է անփութությամբ կատարված, եթե անձը չի նախատեսել իր գործողության (անգործության)՝ հանրության համար վտանգավոր հետևանքների առաջացման հնարավորությունը, թեև տվյալ իրադրությունում պարտավոր էր և կարող էր նախատեսել դրանք:

 

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել