Ի՞նչ տվյալներ պետք է պարունակի վճարման կարգադրություն արձակելու մասին դիմումը

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վճարման կարգադրություն արձակելու մասին դիմումը ներկայացվում է գրավոր, որում պետք է նշվեն`

  1. առաջին ատյանի դատարանի անվանումը, որտեղ ներկայացվում է դիմումը,
  2. դիմողի անունը, բնակության վայրի հասցեն, անձնագրային տվյալները, իսկ իրավաբանական անձ դիմողի դեպքում` անվանումը, գտնվելու վայրի հասցեն, հարկ վճարողի հաշվառման համարը և պետական գրանցման կամ պետական գրանցման վկայականի համարը, ինչպես նաև դիմողի ֆաքսի, հեռախոսի համարը կամ էլեկտրոնային հասցեն,
  3. պարտապանի անունը (անվանումը) և բնակության (գտնվելու) վայրի հասցեն,
  4. հիմնական և լրացուցիչ պահանջների հիմքն ու չափը` առանձին-առանձին,
  5. պահանջը հաստատող ապացույցները,
  6. պահանջ` վճարման կարգադրություն արձակելու մասին,
  7. հայտարարություն առ այն, որ պահանջը կապված չէ դեռևս չկատարված հանդիպակաց պարտավորությունների հետ, կամ հանդիպակաց պարտավորություններն արդեն կատարված են,
  8. կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը:

Դիմումին կցվում են պահանջը հաստատող ապացույցները:

Դիմումն ստորագրվում է դիմողի կամ նրա ներկայացուցչի կողմից: Ներկայացուցչի կողմից ստորագրվելու դեպքում դիմումին պետք է կցվի նրա լիազորությունը հաստատող համապատասխան փաստաթուղթ:

Դիմումը և կից փաստաթղթերը դատարան են ներկայացվում երկու օրինակից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել