Որքա՞ն աշխատավարձ է ստանում ՀՀ գլխավոր դատախազը

«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի համաձայն՝ Իրավաբան.net-ը ներկայացնում է ՀՀ գլխավոր դատախազի, նրա տեղակալների և դատախազության համակարգում այլ պաշտոններ զբաղեցնող անձանց աշխատավարձերի չափը:

Գլխավոր դատախազի աշխատավարձը կազմում է 992 հազար 100 դրամ:

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի աշխատավարձ կազմում է 727 հազար 540 դրամ: 

Երևան քաղաքի դատախազի աշխատավարձը՝ 595 հազար 260 դրամ: Մարզերի դատախազերի և կայազորի զինվորական դատախազի աշխատավարձը կազմում է 529 հազար 120 դրամ:

Գլխավոր դատախազության վարչության պետի, զինվորական դատախազի տեղակալի աշխատավարձը կկազմի 595 հազար 260 դրամ: Երևան քաղաքի վարչական շրջանի դատախազի աշխատավարձը կկազմի 529 հազար 120 դրամ:

Գլխավոր դատախազության բաժնի պետի աշխատավարձը կազմում է 496 հազար 50 դրամ, իսկ գլխավոր դատախազության վարչության պետի տեղակալի, գլխավոր դատախազության ավագ դատախազի և  Երևան քաղաքի դատախազի տեղակալինը՝  479 հազար 515 դրամ:

Գլխավոր դատախազության վարչության, ինչպես նաև բաժնի ավագ դատախազի, մարզի, Երևան քաղաքի վարչական շրջանների և կայազորների զինվորական դատախազի տեղակալ, զինվորական կենտրոնական դատախազության բաժնի պետի աշխատավարձը՝ 462  հազար 980 դրամ:

Գլխավոր դատախազության դատախազի, գլխավոր դատախազության վարչության, ինչպես նաև բաժնի դատախազի, զինվորական կենտրոնական դատախազության ավագ դատախազի աշխատավարձերը՝ 446 հազար 445 դրամ:

Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազի, զինվորական կենտրոնական դատախազության բաժնի ավագ դատախազի աշխատավարձը՝ 413 հազար 375 դրամ:

Երևան քաղաքի դատախազության դատախազի, մարզի, Երևան քաղաքի վարչական շրջանների և կայազորների զինվորական դատախազությունների ավագ դատախազների, զինվորական կենտրոնական դատախազության դատախազի, զինվորական կենտրոնական դատախազության բաժնի դատախազի աշխատավարձերը՝ 413 հազար 375 դրամ են կազմում:

Մարզի, Երևան քաղաքի տարածքների, կայազորի զինվորական դատախազության դատախազի աշխատավարձը կազմում է 396 հազար 540 դրամ:

Գլխավոր դատախազի խորհրդականի աշխատավարձը՝ 363 հազար 770 դրամ, իսկ գլխավոր դատախազի մամուլի քարտուղարի աշխատավարձը՝ 297 հազար 630 դրամ:

Կարդացեք նաև՝ 

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել