«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի համաձայն՝ Իրավաբան.net-ը ներկայացնում է ՀՀ գլխավոր դատախազի, նրա տեղակալների և դատախազության համակարգում այլ պաշտոններ զբաղեցնող անձանց աշխատավարձերի չափը:
Գլխավոր դատախազի աշխատավարձը կազմում է 992 հազար 100 դրամ:
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի աշխատավարձ կազմում է 727 հազար 540 դրամ:
Երևան քաղաքի դատախազի աշխատավարձը՝ 595 հազար 260 դրամ: Մարզերի դատախազերի և կայազորի զինվորական դատախազի աշխատավարձը կազմում է 529 հազար 120 դրամ:
Գլխավոր դատախազության վարչության պետի, զինվորական դատախազի տեղակալի աշխատավարձը կկազմի 595 հազար 260 դրամ: Երևան քաղաքի վարչական շրջանի դատախազի աշխատավարձը կկազմի 529 հազար 120 դրամ:
Գլխավոր դատախազության բաժնի պետի աշխատավարձը կազմում է 496 հազար 50 դրամ, իսկ գլխավոր դատախազության վարչության պետի տեղակալի, գլխավոր դատախազության ավագ դատախազի և Երևան քաղաքի դատախազի տեղակալինը՝ 479 հազար 515 դրամ:
Գլխավոր դատախազության վարչության, ինչպես նաև բաժնի ավագ դատախազի, մարզի, Երևան քաղաքի վարչական շրջանների և կայազորների զինվորական դատախազի տեղակալ, զինվորական կենտրոնական դատախազության բաժնի պետի աշխատավարձը՝ 462 հազար 980 դրամ:
Գլխավոր դատախազության դատախազի, գլխավոր դատախազության վարչության, ինչպես նաև բաժնի դատախազի, զինվորական կենտրոնական դատախազության ավագ դատախազի աշխատավարձերը՝ 446 հազար 445 դրամ:
Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազի, զինվորական կենտրոնական դատախազության բաժնի ավագ դատախազի աշխատավարձը՝ 413 հազար 375 դրամ:
Երևան քաղաքի դատախազության դատախազի, մարզի, Երևան քաղաքի վարչական շրջանների և կայազորների զինվորական դատախազությունների ավագ դատախազների, զինվորական կենտրոնական դատախազության դատախազի, զինվորական կենտրոնական դատախազության բաժնի դատախազի աշխատավարձերը՝ 413 հազար 375 դրամ են կազմում:
Մարզի, Երևան քաղաքի տարածքների, կայազորի զինվորական դատախազության դատախազի աշխատավարձը կազմում է 396 հազար 540 դրամ:
Գլխավոր դատախազի խորհրդականի աշխատավարձը՝ 363 հազար 770 դրամ, իսկ գլխավոր դատախազի մամուլի քարտուղարի աշխատավարձը՝ 297 հազար 630 դրամ:
Կարդացեք նաև՝
- Նոր նախագիծ՝ նախագահի, վարչապետի, ԱԺ նախագահի աշխատավարձերի վերաբերյալ
- Նոր նախագծով՝ դատական համակարգում ամենաբարձր աշխատավարձը կստանա ՍԴ նախագահը
Եվգենյա Համբարձումյան