Ի՞նչպես է իրականացվելու ընտրողների գրանցումը տեխնիկական սարքավորման միջոցով

Տեխնիկական սարքավորումն օգտագործվելու է ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջների համաձայն՝ քվեարկության ընթացքում ընտրողների գրանցումն իրականացնելու համար։ Առաջիկա խորհրդարանական ընտրություններին տեխնիկական սարքավորումները կներդրվեն բոլոր տեղամասային ընտրական հանձնաժողովներում։

Տեխնիկական սարքավորումը սպասարկող մասնագետը ստուգում է ձեր ինքնությունը ներկայացված փաստաթղթում առկա լուսանկարի միջոցով (համեմատում է անձը հաստատող փաստաթղթի լուսանկարը քվեարկողի հետ), ներմուծում է ներկայացված փաստաթուղթը տեխնիկական սարքավորման մեջ՝ օգտագործելով սարքավորման համապատասխան հատվածը։ Տեխնիկական սարքավորումը կհաստատի ձեր տվյալները, որից հետո ձեզ կխնդրեն տեղադրել աջ ձեռքի ցուցամատը մատնահետքերի ընթերցման համար նախատեսված սկաների վրա։ Մատնահետքի գրանցումից հետո, տեխնիկական սարքավորումը կտպի քվեարկության կտրոնը, որը պետք է պահել մինչև քվեարկության ավարտը

Քվեարկելու համար դուք կարող եք ներկայացնել ձեր նույնականացման քարտը, անձնագիրը, կենսաչափական անձնագիրը, ինչպես նաև անձնագրին կամ նույնականացման քարտին փոխարինող ժամանակավոր փաստաթուղթը` տրված լիազոր մարմնի կողմից։ եթե ձեր անձը հաստատող փաստաթղթի վավերականության ժամկետը լրացել է, դուք կարող եք մասնակցել քվեարկությանը, եթե չունեք այլ վավերական փաստաթուղթ։ Դուք կարող եք մասնակցել քվեարկությանը անձնագրին կամ նույնականացման քարտին փոխարինող ժամանակավոր փոխարինող փաստաթղթով՝ (9-րդ ձև)՝ տրված ՀՀ Ոստիկանության կողմից։

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել