Այսօր Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում և հարակից օրինագծերում փոփոխություններ կատարելու փաթեթը:
Նախագծին կողմ են քվեարկել 99 պատգամավորներ, ձեռնպահ եղել են 2-ը:
Հիշեցնենք՝ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, խորհրդարանում ներկայացնելով օրենքն ասել էր, որ նոր օրենքի միջոցով սկզբունքորեն հավասարակշռում են հանրային և քաղաքացիական հասարակության հետաքրքրություն ներկայացնող հարցերը: ՀԿ-ների մասին նոր օրենքն ու հարակից օրենքների փաթեթը խորհրդարանին ներկայացնելով՝ ասաց Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:
«ՀԿ-ների համար այս նախագծի բազմաթիվ դրույթներ սկզբունքորեն ընդունելի են, սա ամենակարևորն է մեզ համար»,- ընդգծել էր նախարարը:
Նրա խոսքերով՝ նախ և առաջ օրենքում փոխվելու են մի շարք տրամաբանական դրույթներ, որոնք իրենց հերթին տրամագծորեն փոխում են նախագծի շարադրման հաջորդականությունը ու ոգին. «Նախատեսվում է, որ ՀԿ անդամ կարող են լինել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձիք: ՀԿ-ներին հնարավորություն է ընձեռվել զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, ներկայումս ՀԿ-ն կարող է միայն առևտրական կազմակերպություն ստեղծել ու այդ գործառույթն իրականացնել, սակայն նոր օրենքով՝ կազմակերպությունն իրավունք կունենա իր կանոնադրության սահմանված կանոններին համապատասխան իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն»:
Բացի այդ, նոր կարգավորումների համաձայն, եթե ՀԿ-ն փոխում է իր գտնվելու վայրը, ապա նախկինի պես ստիպված չի լինելու կանոնադրություն փոխել, այլ պարզապես իրազեկելու է իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությանը: Նախատեսվում է, որ ՀԿ-ները բացի անդամներից կունենան նաև շահառուներ:
Այսքանով դեռ չեն ավարտվում նորամուծությունները, նախարար Ազգային ժողովում ընթացող ընդմիջումից հետո կշարունակի ներկայացնել նոր օրենքը:
Նախագծին մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:
Իրավաբան.net