1 տարվա դադարից հետո կայացավ հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի արտագնա նիստը․ ԻՀԱ փոխնախագահը ազդարարման համակարգի խնդիրներն է ներկայացրել

Հունիսի 14-ին Իրավաբանների հայկական ասոցիացիայի փոխնախագահ Մարատ Ատովմյանը մասնակցել է Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի արտագնա նիստին, որը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Խորհրդի նիստի ընթացքում քննարկվել են ՏԻՄ ընտրախախտումների,  գնումների ոլորտում քրեական գործերի, կոռուպցիոն բնույթի քրեական գործերի քննության, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և ազդարարման համակարգի վերաբերյալ հարցերը:

Iravaban.net-ի հետ զրույցում ԻՀԱ փոխնախագահ Մարատ Ատովմյանը նշեց՝ հատկապես ինչ հարցերի է շեշտադրում կատարել․ «Ես համապատասխան ելույթով հանդես եկա, ներկայացրի ԻՀԱ-ի կատարած աշխատանքները ազդարարման ինստիտուտի հետ կապված, որ տարիներ ի վեր կատարվել են մեր ասոցիացիայի կողմից։ Ինչպես նաև անդրադարձա այն ուսուցումներին, որոնք իրականացվել են ասոցիացիայի կողմից Երևանում և տարբեր մարզերում»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել