«Հիմա էդ մարդիկ սեք*ով կարո՞ղ են զբաղվել, թե չէ»․ Ալեն Սիմոնյանը՝ եկեղեցականների մասին

Պրոբլեմը կայանում է նրանում, որ իրենք ներշնչել են որոշ քաղաքացիների, որ եկեղեցին իրենց «դուքյանն է», որ եկեղեցում իրենք կարող են անել՝ ինչ ուզում են, ինչ հնարավոր է անել։ Յուրաքանչյուր հավատացյալ մարդու համար տհաճ է, որ մտնում ես մի տեղ, որտեղ քեզնից փող են մուրում։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Ես հավատացյալ մարդ եմ, իրենք էլ՝ հավատի մարդիկ։ Հիմա էդ մարդիկ սեքսով կարո՞ղ են զբաղվել, թե չէ։ Եթե դա վերաբերում է հավատին, և ես կուսակրոն ինչ-որ մեկն եմ, այո՛, դա կարող է հանրության քննարկման հարց դառնալ»։

ԱԺ նախագահը, խոսելով եկեղեցու մասին, ասաց, որ այդ կառույցը հիմնված է հարգանքի և հավատի վրա։ Նա նորից շեշտեց, որ նոր Կաթողիկոս պետք է ընտրվի։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել