Ի՞նչ կարծիք ունի Տաշիր ընկերությունների խմբի նախագահ, անվանի բարերար Սամվել Կարապետյանը և ինչպե՞ս է պատրաստ միջամտել Եկեղեցու դեմ արշավին։ Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպելով հայտնի գործարար Սամվել Կարապետյանին, առիթից օգտվելով հարց ուղղեցինք, խնդրելով արձագանքել իշխանությունների սկսած գրոհին հանդեպ Եկեղեցու և Վեհափառ հայրապետին, փոխանցում է NEWS.am-ը։
«Մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։ Ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին»,-ասել է «Տաշիր Գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը։