Հանրային վերահսկողության կարևորությունը կոռուպցիայի դեմ պայքարում

Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի հերթական սեմինարը սկսվեց հանրային վերահսկողության կարևորությունը կոռուպցիայի դեմ պայքարում թեմայի ներկայացմամբ:

Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիայի հիմնադիր անդամ, ՀԵԻԱ նախագահ, ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը նշեց, որ այս հանրային վերահսկողությունն ունի հետևյալ բաղադրիչները՝ 4 թիրախային ոլորտներում միջոցառումների ծրագրով նախատեսված գործողությունների մշտադիտարկում և լրագրողական հետաքննության իրականացում, Հասարակությանը մատուցվող հանրային ծառայությունների վերաբերյալ հանրային ընկալման և կարծիքի մոնիթորինգ, ոլորտային օրենսդրության մշտադիտարկում, բարեփոխումների առաջարկությունների ներկայացում և կատարման մոնիթորինգ, արդյունքների հանրայնացում:

Այնուհետև նա խոսեց Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդից: Իսկ զեկուցման կարևորագույն կետերից մեկն էլ ՀԵԻԱ նախկին փորձի ներկայացումն էր: Պարոն Զադոյանի խոսքերով ՀԿ-ն հանրային վերահսկողության ոլորտում արդեն փորձ ունի, մասնավորապես նա առանձնացրեց նոտարական գրասենյակների, ՔԿԱԳ տարածքային բաժինների հասարակական մոնիթորինգը, որը բաղկացած է եղել երեք փուլից՝ փուլ 1-ին՝ 2009թ.-ին իրականացված «ՀՀ նոտարական գրասենյակների բազմակողմանի մոնիթորինգ»  ծրագրի շրջանակներում, փուլ 2-րդ՝ 2011թ.-ին իրականացված «ՀՀ նոտարական գրասենյակների և ՔԿԱԳ տարածքային բաժինների հասարակական մոնիթորինգ»  ծրագրի շրջանակներում, փուլ 3-րդ՝ 2013թ.-ին իրականացված «Հանրային  վերահսկողություն և թափանցիկության ապահովում» ծրագրի շրջանակներում:

Պարոն Զադոյանը ներկայացրեց նաև վեր հանված խնդիրները: Նա ասաց, որ իրենց մոնիթորինգի արդյունքում հասկացել են, որ նոտարական համակարգում, այդ թվում՝ իրավական ակտերի միջոցով, այնպիսի իրավիճակ էր ստեղծվել, որը թույլ էր տալիս գործել սեփական հայեցողությամբ և անտեսել հասարակության շահերը, սակայն մոնիթորինգն ու վեր հանված խնդիրները, ստիպեցին փոխել համակարգի գործելաոճը: Ըստ պարոն Զադոյանի հանրային վերահսկողության միջոցով հնարավոր է յուրաքանչյուր համակարգային խնդրին լուծում տալ:

Այնուհետև Իրավաբան.net կայքի լրագրող Գևորգ Թոսունյանը ներկայացրեց «Լրագրողական հետաքննությունները կառավարության՝ հակակոռուպցիոն գործունեության ոլորտում» թեման:

Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը կազմակերպել է «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ֆինանսական օժանդակությամբ՝ ԱՄՆ կառավարության ծրագրերի շրջանավարտների փոքր դրամաշնորհների ծրագրի շրջանակներում:

Դպրոցի ինֆորմացիոն գործընկերն է Իրավաբան.net անկախ մասնագիտական լրատվական կայքը:

Կարդացեք նաև՝

«Առաջին դասից սկսած մենք քարոզում ենք՝ կոռուպցիայից հեռու մնացեք». Արա Զոհրաբյան

Ինչպե՞ս վերլուծել բարձրաստիճան պաշտոնատար անձանց հայտարարագրերը

Ինչպե՞ս Հոնկոնգում վերջ դրվեց կոռուպցիոն անարխիային. ուսանելի փորձ Հայաստանի համար

Բարի համբավ, ֆինանսական շահեր և երկրի զարգացում. ինչու՞ է Հայաստանը շահագրգռված անդամակցել միջազգային հակակոռուպցիոն մարմիններին

«Անհնարին ոչինչ չկա». ապագա առաջնորդները՝ կոռուպցիան հաղթահարելու մասին

Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիրները հանդիպեցին Սուրեն Քրմոյանին

Որո՞նք են հակակոռուպցիոն ռազմավարության մշակման սկզբունքները

Ի՞նչ տեսք ունի հակակոռուպցիոն պայքարը զարգացած և զարգացող երկրներում

Ո՞վ է առաջնորդն ու ինչպիսի՞ն պետք է նա լինի

Ոչ թե պատժի խստությամբ, այլ անխուսափելիությամբ է պետք պայքարել կոռուպցիայի դեմ. Կարեն Զադոյան

Տեղի ունեցավ Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի հերթական սեմինարը

Երիտասարդ առաջնորդները ծանոթացան Կոռուպցիայի հասկացությանն ու տիպաբանությանը

Պայքար կոռուպցիայի դեմ՝ կրթության միջոցով. մեկնարկեց Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը

Իրավաբան.net 

Լուրեր

Իրադարձություններ