«Առաջին դասից սկսած մենք քարոզում ենք՝ կոռուպցիայից հեռու մնացեք». Արա Զոհրաբյան

Փաստաբանական դպրոցում ամեն ինչ արվել է որպեսզի կոռուպցիոն երևույթները չեզոքացվեն: Այսօր Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիրների հետ հանդիպմանը հայտարարեց Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:

Նա ներկայացրեց ընդունելության և որակավորման քննությունների ընթացակարգը. «Որևէ կերպ հնարավոր չէ միջամտել կամ օգնել հավակնորդին, ամբողջ գործընթացը տեսագրվում է: Որակավորման քննություններին այնպես ենք արել, որ կոռուպցիոն դրսևորումներ չլինեն»,- շեշտեց պարոն Զոհրաբյանը:

Նա նաև պնդեց, որ դպրոց ընդունվելիս չի աշխատում նաև «ծանոթի միջոցով» տարբերակը, պարոն Զոհրաբյանի խոսքերով՝ անկախ ինչ պաշտոնի է հավակնորդի ծնողն ու բարեկամը, հիմք է ընդունվում միայն նրա գիտելիքները, այսկերպ, ըստ պալատի նախագահի խոսքերի, դպրոց չի ընդունվել իր սանիկը, գլխավոր դատախազության նախկին դատախազը, Վճռաբեկ դատարանի դատավորի որդի: Երբ պարոն Զոհրաբյանին խնդրում են միջնորդել, նա մի պատասխան է տալիս՝ ինքը կարող է միայն շտեմարանով պարապել այդ հավակնորդի հետ, ավելին՝ ոչ:

Այնուհետև պարոն Զոհրաբյանը նաև շեշտեց, որ կոռուպցիայի դեմ պայքարը իրենց առաջնահերություններից է. «Առաջին դասերից սկսված մեր առաջին քարոզը դպրոցի ունկնդիրներից հենց դա է՝ կոռուպցիայից հեռու մնացեք»:

Նա նաև խոսեց փաստաբանական գործունեությունից, նախ ներկայացրեց սեփական փորձը, պալատի նախագահը հիշեց նաև զավեշտալի դեպքեր, նա պատմեց, որ գործունեություն է սկսել 2001թ.-ից, երբ դատական համակարգը կամայականություններ էր դրսևորում, իսկ փաստաբանները՝ փորձում էին ծանոթի միջոցով խնդիրներ լուծել. «Ես հիշում եմ, որ որոշ տարեց փաստաբանների հավաքվելիս հպարտանում էին, որ կարողացան սեփական կապերի միջոցով դատեր հաղթել: Նշեմ, որ այդ տարիներին փաստաբանական համայնքը հիմնականում համալրվում էր թոշակի գնացած քննիչներով, դատախազներով ու դատավորներով, իսկ այդ մարդկանց մեծ մասը չէր հավատում արդարադատությանը, սեփական գիտելիքներին, այսինքն՝ փաստաբանն ինքն իր գիտելիքներին չէր վստահում»,- պատմեց պարոն Զոհրաբյանը:

Նա հիշեց, որ այդ տարիներին տարբեր երիտասարդ փաստաբաններ, այդ թվում՝ ինքը, սկսում են պայքարել դատական համակարգի կամայականության հետ, ամենապարզ օրինակը՝ դատավորները պատմուճան չէին հագնում, իրենք ստիպում են, որ օրենքով մտնեն դատարան: Վերջում պարոն Զոհրաբյանը դիմեց ունկնդիրներին. «Երբ դուք ճիշտ ճանապարհն եք ընտրում, այն միշտ նեղ է լինում, իմ խորհուրդը ձեզ հեռու մնաք կոռուպցիայից»:

Հանդիպման ընթացքում երիտասարդ առաջնորդները հետաքրքրվեցին պալատի գործունեության և փաստաբանական համայնքի խնդիրների վերաբերյալ:

Նշենք նաև, որ դպրոցի ունկնդիրները այսօր շրջայց կատարեցին պալատի շենքում, եղան Հանրային պաշտպանի գրասենյակում, որի ղեկավարը՝ Մելանյա Առուստամյանը ներկայացրեց գրասենյակի գործառույթները, բացի այդ նրանք ծանոթացան նաև Փաստաբանական դպրոցի աշխատանքներին:

Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը կազմակերպել է «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ֆինանսական օժանդակությամբ՝ ԱՄՆ կառավարության ծրագրերի շրջանավարտների փոքր դրամաշնորհների ծրագրի շրջանակներում:

Դպրոցի ինֆորմացիոն գործընկերն է Իրավաբան.net անկախ մասնագիտական լրատվական կայքը:

Լուսանկարները՝ Ալեքսանդր Սարգսյանի

Կարդացեք նաև՝

Ինչպե՞ս վերլուծել բարձրաստիճան պաշտոնատար անձանց հայտարարագրերը

Ինչպե՞ս Հոնկոնգում վերջ դրվեց կոռուպցիոն անարխիային. ուսանելի փորձ Հայաստանի համար

Բարի համբավ, ֆինանսական շահեր և երկրի զարգացում. ինչու՞ է Հայաստանը շահագրգռված անդամակցել միջազգային հակակոռուպցիոն մարմիններին

«Անհնարին ոչինչ չկա». ապագա առաջնորդները՝ կոռուպցիան հաղթահարելու մասին

Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիրները հանդիպեցին Սուրեն Քրմոյանին

Որո՞նք են հակակոռուպցիոն ռազմավարության մշակման սկզբունքները

Ի՞նչ տեսք ունի հակակոռուպցիոն պայքարը զարգացած և զարգացող երկրներում

Ո՞վ է առաջնորդն ու ինչպիսի՞ն պետք է նա լինի

Ոչ թե պատժի խստությամբ, այլ անխուսափելիությամբ է պետք պայքարել կոռուպցիայի դեմ. Կարեն Զադոյան

Տեղի ունեցավ Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի հերթական սեմինարը

Երիտասարդ առաջնորդները ծանոթացան Կոռուպցիայի հասկացությանն ու տիպաբանությանը

Պայքար կոռուպցիայի դեմ՝ կրթության միջոցով. մեկնարկեց Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը

Իրավաբան.net 

Լուրեր

Իրադարձություններ