Ինչպե՞ս վերլուծել բարձրաստիճան պաշտոնատար անձանց հայտարարագրերը

Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի հերթական թեմաները երկուսն էին բարեխղճություն (կոմպետենցիա) և հայտարարագրերի վերլուծություն:

Առաջին բանախոսը Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի վարչության անդամ, փաստաբան Սյուզաննա Սողոմոնյանն էր, նա խոսեց բարեխղճության բաղադրատարրերից, անդրադառնալով կոմպետենցիային, ինչպես նաև հանրային ծառայության ոլորտում առկա խնդիրներին, մասնավորապես՝ մասնակիցները դիտեցին ֆիլմ, որը պատմում էր հանրային ծառայողների շրջանում հակակոռուպցիոն բնույթի վերապատրաստումների մասին:

Այնուհետև ՀԵԻԱ փաստաբան Մարիամ Զադոյանը ունկնդիրներին ներկայացրեց հայտարարագրերի վերլուծությունը, խոսեց Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի գործառույթներից: Մարիամ Զադոյանը մասնակիցներին փոխանցեց բոլոր հմտությունները, որ հարկավոր է ունենալ՝ ուսումնասիրելու համար պաշտոնատար անձանց հայտարարագրերը:

Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը կազմակերպել է «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ֆինանսական օժանդակությամբ՝ ԱՄՆ կառավարության ծրագրերի շրջանավարտների փոքր դրամաշնորհների ծրագրի շրջանակներում:

Դպրոցի ինֆորմացիոն գործընկերն է Իրավաբան.net անկախ մասնագիտական լրատվական կայքը:

Կարդացեք նաև՝

Ինչպե՞ս Հոնկոնգում վերջ դրվեց կոռուպցիոն անարխիային. ուսանելի փորձ Հայաստանի համար

Բարի համբավ, ֆինանսական շահեր և երկրի զարգացում. ինչու՞ է Հայաստանը շահագրգռված անդամակցել միջազգային հակակոռուպցիոն մարմիններին

«Անհնարին ոչինչ չկա». ապագա առաջնորդները՝ կոռուպցիան հաղթահարելու մասին

Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիրները հանդիպեցին Սուրեն Քրմոյանին

Որո՞նք են հակակոռուպցիոն ռազմավարության մշակման սկզբունքները

Ի՞նչ տեսք ունի հակակոռուպցիոն պայքարը զարգացած և զարգացող երկրներում

Ո՞վ է առաջնորդն ու ինչպիսի՞ն պետք է նա լինի

Ոչ թե պատժի խստությամբ, այլ անխուսափելիությամբ է պետք պայքարել կոռուպցիայի դեմ. Կարեն Զադոյան

Տեղի ունեցավ Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի հերթական սեմինարը

Երիտասարդ առաջնորդները ծանոթացան Կոռուպցիայի հասկացությանն ու տիպաբանությանը

Պայքար կոռուպցիայի դեմ՝ կրթության միջոցով. մեկնարկեց Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը

Իրավաբան.net 

  Դիտվել է`

Լուրեր

Իրադարձություններ