Ինչպե՞ս Հոնկոնգում վերջ դրվեց կոռուպցիոն անարխիային. ուսանելի փորձ Հայաստանի համար

ՀՀ պետական վերահսկողական համակարգը և դրա սահմանադրաիրավական հիմքերը Հայաստանի Հանրապետությունում: Այս թեման Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի մասնակիցներին այսօր ներկայացրեց Գաբրիել Բալայանը՝ Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիայի խորհրդի անդամ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ:

Նա նաև  համեմատություն անցկացրեց միջազգային առաջավոր փորձի հետ​: Պարոն Բալայանը խոսեց Վերահսկողության սկզբունքներից, տեսակներից ու ձևերից:

Հաջորդ զեկույցը Հոնկոնգի Կոռուպցիայի դեմ պայքարի անկախ հանձնաժողովի մասին էր: Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիայի հիմնադիր անդամ, ՀԵԻԱ նախագահ, ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը նախ պատմական համառոտ ակնարկ անցկացրեց Հոնկոնգի վերաբերյալ:

Նա ասաց, որ 1960-ականներից հետո կոռուպցիան այստեղ արագ տեմպերով աճում էր. «Երբ որ ես իմ զեկույցն էի պատրաստում շատ նմանություններ տեսա Հայաստանի հետ, մենք մոտավորապես այդ 60-ականների փուլում ենք՝ ինչ Հոնկոնգը, առկա է թեյավճար, կոռուպցիա և այլն: Հանրությունը Հոնկոնգում մի տևական ժամանակ հարմարվել էր իրավիճակին, սակայն եղավ պահ, երբ բաժակը լցվեց: Այս ամենի վերջին կաթիլը ոստիկանության ավագ սպա Պետեր Գոդբերի փախուստն էր, նա չինացի չէր, օտարերկրացի, բարձրաստիճան սպա, ով տիրապետում էր 4 մլն 300 հազար դոլարի ակտիվների, հանրությունը մի օր պահանջ դրեց, թե որտեղից նրան այդքան գումար: Նրան գլխավոր դատախազը 7 օր տվեց համապատասխան հիմնավորումներ ներկայացնեցնելու համար, սակայն նա փախավ Հոնկոնգից»,- ասաց պարոն Զադոյանը: Այս փախուստից հետո, 1973թ.-ին, հազարավոր երիտասարդներ փողոց են դուրս եկան պահանջելով վերադարձնել կոռուպցիոներ պաշտոնյային և պայքարել այս արատի դեմ, հասարակական ճնշումն իր արդյունքը տվեց:

Պարոն Զադոյանի խոսքերով՝ Կոռուպցիայի դեմ պայքարի անկախ հանձնաժողովը ստեղծվեց 1974թ.-ի փետրվարին,  որի առաջին կարևոր գործը եղավ Գոդբերի գործը: 1975թ.-ի սկզբին Մեծ Բրիտանիան արտահանձնեց Գոդբերին, նա կանգնեց դատարանի առաջ և դատապարտվեց 4 տարվա ազատազրկման: Իր գործունեության առաջին քայլերով Հոնկոնգի Կոռուպցիայի դեմ պայքարի անկախ հանձնաժողովը արժանացավ հասարակության մեծ վստահությանը:

Այնուհետև պարոն Զադոյանը ներկայացրեց այս մարմնի գործունեությունը, համեմատական անցկացրեց մեր երկրի համանուն խորհրդի հետ հետ:

Արդյոք մենք պետք է վստահե՞նք Հայաստանի՝ Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդին: Հարց բարձրացրեց պարոն Զադոյանը և նշեց, որ խորհուրդը հասարակության վստահությանը պետք է արժանանա ոչ թե բարձր ամբիոններից կոռուպցիայի դեմ պայքարելու անհրաժեշտության վերաբերյալ հայտարարություներ անելով, այլ հասարակության անդամների կյանքը դեպի դրականը փոխող կոնկրետ աշխատանքների կատարմամբ:

Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը կազմակերպել է «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ֆինանսական օժանդակությամբ՝ ԱՄՆ կառավարության ծրագրերի շրջանավարտների փոքր դրամաշնորհների ծրագրի շրջանակներում:

Դպրոցի ինֆորմացիոն գործընկերն է Իրավաբան.net անկախ մասնագիտական լրատվական կայքը:

Կարդացեք նաև՝

Բարի համբավ, ֆինանսական շահեր և երկրի զարգացում. ինչու՞ է Հայաստանը շահագրգռված անդամակցել միջազգային հակակոռուպցիոն մարմիններին

«Անհնարին ոչինչ չկա». ապագա առաջնորդները՝ կոռուպցիան հաղթահարելու մասին

Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիրները հանդիպեցին Սուրեն Քրմոյանին

Որո՞նք են հակակոռուպցիոն ռազմավարության մշակման սկզբունքները

Ի՞նչ տեսք ունի հակակոռուպցիոն պայքարը զարգացած և զարգացող երկրներում

Ո՞վ է առաջնորդն ու ինչպիսի՞ն պետք է նա լինի

Ոչ թե պատժի խստությամբ, այլ անխուսափելիությամբ է պետք պայքարել կոռուպցիայի դեմ. Կարեն Զադոյան

Տեղի ունեցավ Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի հերթական սեմինարը

Երիտասարդ առաջնորդները ծանոթացան Կոռուպցիայի հասկացությանն ու տիպաբանությանը

Պայքար կոռուպցիայի դեմ՝ կրթության միջոցով. մեկնարկեց Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը

Իրավաբան.net 

Լուրեր

Իրադարձություններ