«Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ Օրենքի 16-րդ հոդվածի համաձայն՝ սննդի շղթայի փուլերին ներկայացվող պահանջներն են՝
- Սննդի շղթայի փուլերը պետք է իրականացվեն սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխան:
- Սննդամթերքի փոխադրման համար օգտագործվող տրանսպորտային միջոցները պետք է ապահովեն սննդամթերքի որակական հատկությունների պահպանությունը, չվնասեն դրա փաթեթավորումը և պաշտպանեն աղտոտումից` սննդամթերքի անվտանգության ապահովման ոլորտի իրավական ակտերով սահմանված նորմերին համապատասխան:
- Սննդամթերքի փոխադրումը պետք է իրականացվի սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխանող փոխադրամիջոցներով:
- Սննդամթերք տեղափոխող փոխադրամիջոցների համար տրամադրվում է սանիտարական անձնագիր, որի տրամադրման կարգը և օրինակելի ձևը հաստատում է լիազոր մարմինը:
- Սննդամթերքի արտադրության և շրջանառության փուլերի համար նախատեսված տարածքները պետք է կառուցվեն, կահավորվեն, վերանորոգվեն և պահպանվեն սննդամթերքի անվտանգության ապահովման ոլորտի իրավական ակտերով սահմանված` տվյալ սննդամթերքին ներկայացվող պահանջներին համապատասխան:
- Սննդամթերքի արտադրության և շրջանառության փուլերում սննդամթերքի հետ անմիջական շփում ունեցող աշխատակիցներն օրենքով սահմանված կարգով պետք է ենթարկվեն բժշկական զննության:
Իրազեկման աղբյուրը՝ «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ Օրենք 16-րդ հոդված: