Ինչպիսի՞ պահանաջներ են ներկայացվում սննդի շղթայի փուլերին

«Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ Օրենքի 16-րդ հոդվածի համաձայն՝ սննդի շղթայի փուլերին ներկայացվող պահանջներն են՝

  • Սննդի շղթայի փուլերը պետք է իրականացվեն սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխան:
  • Սննդամթերքի փոխադրման համար օգտագործվող տրանսպորտային միջոցները պետք է ապահովեն սննդամթերքի որակական հատկությունների պահպանությունը, չվնասեն դրա փաթեթավորումը և պաշտպանեն աղտոտումից` սննդամթերքի անվտանգության ապահովման ոլորտի իրավական ակտերով սահմանված նորմերին համապատասխան:
  • Սննդամթերքի փոխադրումը պետք է իրականացվի սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխանող փոխադրամիջոցներով:
  • Սննդամթերք տեղափոխող փոխադրամիջոցների համար տրամադրվում է սանիտարական անձնագիր, որի տրամադրման կարգը և օրինակելի ձևը հաստատում է լիազոր մարմինը:
  • Սննդամթերքի արտադրության և շրջանառության փուլերի համար նախատեսված տարածքները պետք է կառուցվեն, կահավորվեն, վերանորոգվեն և պահպանվեն սննդամթերքի անվտանգության ապահովման ոլորտի իրավական ակտերով սահմանված` տվյալ սննդամթերքին ներկայացվող պահանջներին համապատասխան:
  • Սննդամթերքի արտադրության և շրջանառության փուլերում սննդամթերքի հետ անմիջական շփում ունեցող աշխատակիցներն օրենքով սահմանված կարգով պետք է ենթարկվեն բժշկական զննության:

Իրազեկման աղբյուրը՝ «Սննդամթերքի անվտանգության մասին»  ՀՀ  Օրենք 16-րդ հոդված:

Iravaban.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել