ԵՊՀ-ի ուսանողական նպաստների, պետական և ներբուհական կրթաթոշակների հատկացման կանոնակարգը պարունակում է ուման վարձավճարի վերաբերյալ դրույթներ: Այսպես, պետության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վարձավճարի լրիվ փոխհատուցում տրամադրվում է մեկ ուսումնական տարվա ընթացքում սահմանված ժամկետներում հանձնված (առանց լուծարքային շրջանի) քննությունների և ստուգարքների արդյունքներով առավել բարձր գնահատականներ ունեցող ուսանողներին՝ մրցութային կարգով, զոհված զինծառայողի երեխա-ուսանողներին՝ համաձայն «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի:
Պետությունն ուսանողական նպաստի ձևով ուսման վարձավճարը մասնակի փոխհատուցում է՝
1. 0-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքի անդամ հանդիսացող ուսանողներին,
2. 23 տարին չլրացած միակողմանի ծնողազուրկ ուսանողներին,
3. մինչև մեկ տարեկան երեխա ունեցող ուսանողներին,
4. երեք և ավելի անչափահաս, կամ երեք և ավելի ուսանող երեխա ունեցող ընտանիքների ուսանողներին,
5. 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ, ինչպես նաև հաշմանդամ ազատամարտիկ ծնող ունեցող ուսանողներին,
6. մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում մարտական հերթապահության մեջ ընդգրկված պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած ուսանողներին (համապատասխան տեղեկանքի ներկայացման դեպքում):
Ցանկին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ վերոնշյալ կանոնակարգում: