30-ամյա քաղաքացին ձերբակալվել է 41-րդ անգամ

Foxnews-ը հայտնում է, որ Ռոդ Այլնդում 40 անգամ ձերբակալված տղամարդուն այս անգամ ավելի երկարաժամկետ ազատազրկում է սպասվում: 30-ամյա Բրենդոն Հեյսը եղել է երթևեկության կանոնները խախտելու համար կանգնեցված ավտոմեքենայի մեջ:

Հեյսին կանգնեցրած տեսուչը փոխանցում է, որ ավտոմեքենայի ուղևորի մոտ 3 տոպրակ մարիխուանա է եղել: Ըստ նրա` ավտոմեքենան կանգնեցնելիս Հեյսը գոտկատեղից հանել է լիցքավորված ատրճանակը` դնելով այն ուղևորի նստատեղի տակ: Տեսուչը հայտնաբերել է 9 մմ տրամաչափի ատրճանակ:
Հեյսին մի քանի մեղադրանք է առաջադրվել `այդ թվում նաև առանց կրելու իրավունքի հրազեն պահելու համար: Ռեյսը նախկինում 38 անգամ ձերբակալվել է Մասաչուսեթսում և 2 անգամ Ռոդ Այլնդում: Այս անգամ Ռեյսին սպասվում է մինչև 10 տարվա ազատազրկում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել