Արմավիրում պատանդ են վերցրել 3 երեխայի․ ահազանգ է եղել ոստիկանությունում

Այսօր Արմավիր մարզի մի բնակիչ ոստիկանություն հայտարարություն է տվել, որ իր երեխաներին պատանդ են վերցրել: Հայտարարության համաձայն` նա չի կարողացել վճարել բնակարանի վարձը, ինչի պատճառով բնակարանատերը հանել է տան իրերը, իսկ երեխաներին պատանդ վերցրել: Բնակարանատերը 2 երեխաներին՝ 6 և 7 տարեկան, փակել է տանը, իսկ երրորդին՝ 11 տարեկան, տարել իր հետ:

Ոստիկանությունից Իրավաբան.net -ին  փոխանցեցին, որ հանգամանքները ճշտվում են, կատարվում է հետաքննություն:

Լ.Մամյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել