ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` հուլիսի 11-ին, նոր կարգադրություններ է ստորագրել: Նախագահի առաջին կարգադրությամբ` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Տաթևիկ Օհանյանի լիազորությունները համարվել են դադարած, երկրորդ կարգադրությամբ Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Մելքոնյանը, համատեղության կարգով, նշանակվել է Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Կահիրե):
Իսկ նախագահի վերջին հրամանագրով հայ մշակույթը միջազգային հանրությանն ըստ արժանվույն ներկայացնելու, հայ-շվեյցարական բարեկամական կապերի զարգացման և ամրապնդման գործում ներդրած մեծ ավանդի համար Ադելինա Կյուբերյան Ֆոն Ֆյուրշթենբերգը (Շվեյցարիա) պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով: