Ինչպես հայտնում են պետկան մարմինները, Նեբրասկա նահանգի Օմահա քաղաքում մահացու ելքով հրաձգության հետ կապված, երեքշաբթի գիշերը` Մինեսոտա նահանգի Միննիապոլիս քաղաքում, ձերբակալվել է 12-ամյա մի կասակածյալ: Տղայի հետ մեկտեղ պատասխանատվություն կկրեն 15-ամյա Շունթայվիոս Փրայմս-Ուիլլիսը և 17-ամյա Ջամար Է. Միլթոնը: Նրանցից միայն տասներկուամյա տղայի գործը կքնվի դեռահասների դատարանում, քանի որ ըստ Նեբրասկայի նահանգի՝ հունվարի 1-ին ըհդունած օրենսդական ակտի՝ 14 տարեկանից ցածր կասկածյալներին քննում են դեռահասների դատարանում:
Տեղեկեւթյունների համաձայն՝ հունիսի 29-ին Հյուսիսային Օմահայի Միլլեր զբոսայգում երեք կասակծյալները հանդիպում էին նշանակել 30-ամյա Ջեմիմել Ռեյի հետ մարիխուանայի առևտրի համար:
Ինչպես հայտնում է ոստիկանությունը, երեքն էլ զինված են եղել ատրճանակներով, իսկ երբ նրանց փորձել են կողոպտել, վերջիններս մոտ տարածությունից կրակել են Ռեյին: Ռեյը ծանր վնասվածքներից մահացել է Նեբրասկա բժշկական կենտրոնում:
Ռեյի հետ դեպքի վայրում է եղել 30-ամյա Չարլզ Ֆիշերը, որը նույնպես հրազենային վնասվածք է ստացել և տեղափոխվել Քրեյգթոն հիվանդանոց:
Շունթայվիոս Փրայմս-Վիլլիսի և Ջամար Է. Միլթոնի գործի նախաքննություն ընշանակված է հուլիսի 31-ին: Դեռևս պարզ չէ, արդյոք երեք կասկածյալները փաստաբան ունեն թե ոչ։ 12-ամյա տղայի վերաբերյալ հայտնի է միայն, որ վերջինս ընտանեկան կապերունի Միննիապոլիսում: Այդ իսկ պատճառով դատական լսումները տեղիկունենան Միննիապոլիսում, այնուհետև նրան կարտահանձնեն Օմահա: Ըստ պատկան մարմինների, տղան միայնակ չեր կարող Միննեապոլիսիցհասնել Օմահա. «Սա առաջին դեպքը չէ, որ մինչև 16 տարեկան պատանիներ են ձերբակալվում սպանության մեղադրանքով, սակայն սա, առաջին դեպքնէ, երբ 12 տարեկան անչափահաս է ձերբակալվում եզակի հանգամանքերում կատարված սպանության մեղադրանքով»:
Պատրաստեց `Լիլի Բադալյան