Ոստիկանությունը պայթուցիկներ է որոնում աղբամաններում

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը այժմ շրջում է աղբամանների կողքով: Լրագրողների այն հարցին, թե արդյո՞ք ոստիկանությունը փորձում է ինչ-որ բան գտնել, փոխոստիկանապետը պատասխանեց՝ ոստիկանությունը չի խոչընդոտում ձեր գործունեությանը, հետևապես դուք ևս մի չոխընդոտեք մեզ:

Հիշեցնենք, որ քիչ առաջ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարեց, որ Բաղրամյան պողոտայում ցուցարարներից ոմանք գտնվում են անսթափ վիճակում՝ ալկոհոլի ազդեցության տալ: Փոխոստիկանապետի խոսքով՝ պողոտայում նկատվել են նաև պայթուցիկ նյութեր և սարքեր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել