Բաղրամյան պողոտայում այս պահից ոստիկանական պատնեշը մեկ շարքով է հսկելու՝ ոստիկանական «Հրեշտակներ» ջոկատի կողմից , նրանք միայն սաղավարտներով են: Մյուս ոստիկանները վերև բարձրացան, ովքեր մեծ իրարանցում առաջացրին, քանի որ վերջին օրերին այսքան շատ ոստիկամնկան ուժերի կուտակում չէր եղել Բաղրամյանում:
Իրավաբան.net -ի թղթակիցը հաղորդում է, որ հայտնիներից կազմված «կենդանի պատը» ավելացել է և այստեղ են Ազգային ժողովի պատգամավորներ, քաղաքական գործիչներ և շոուբիզնեսի աստղեր: