«Չքվի՛ր այստեղից». Ոստիկանապետը՝ ցույցի մասնակցին

Քիչ առաջ միջադեպ տեղի ունեցավ ցույցի մասնակիցների և ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի միջև: «Այստեղ մնացողները կմաքրվեն ոստիկանական մեթոդներով, որպեսզի վերականգնվի հասարակական կարգը».-նշեց ոստիկանապետը: Մասնակիցներից մեկը փորձեց հետաքրքրվել, թե ի՞նչ մեթոդներով են մաքրելու ցուցարարներին, ոստիկանապետը պատասխանեց. «Այս երկրի համար մի բան արա, նոր սպառնալիքից խոսա, լեզուդ շաղ տալով չէ, չքվիր աչքիցս, կցրենք այն մեթոդներով, որ օրենքը տվել է ինձ, չքվիր այստեղից»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել