«Մենք ունենք մեր կամքը, կամ գնում ենք տուն և բողոքում իշխանություններից բազկաթոռին նստած, կամ մնում ենք այստեղ և պայքարում անարդարության դեմ: Կամ հենց հիմա գնում ենք երթի ու հետո տուն կամ մինչև երկուշաբթի նստում ենք այստեղ ու մնում մինչև երկուշաբթի»,- հայտարարեց «Ոչ թալանին» նախաձեռնության անդամներից Գևորգ Սանոյանը` այս պահին ընթացող էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիայի ժամանակ:
Հավաքվածները համաձայնեցին նստացույց անել: Նախաձեռնության անդամները հայտարարեց, որ երկուշաբթի օրը` հունիսի 22-ին, երթով շարժվելու են Բաղրամյան 26:
Նախաձեռնության անդամ Մաքս Սարգսյանը կոչ արեց ոստիկաններին չսադրել հավաքված ցուցարարներին:
10:50
«Ոստիկանությունից ես եմ այստեղ հայտարարությամբ հանդես եկել, երբևիցե նման հայտարարություն չի եղել, ոստիկանությունը ոչ մեկին չի սպառնացել»,- Ազատության հրապարակում ասաց Երևանի փոխոստիկնապետ Վալերի Օսիպյանը:
10:40
Ոստիկանները ժամանել են Ազատության հրապարակ, բանակցություններ են ընթանում:
10:30
Հանգանակության արդյունքում հավաքվել է շուրջ 270 հազար դրամ:
21:35
Ակտիվիստները որոշեցին հանգանակություն իրականացնել՝ սեփական կարիքները հոգալու համար, ինչպես նաև ստեղծել խմբել, որոնք կապահովեն մյուսների անվտանգությունը:
Հեղինակ՝ Աստղիկ Կարապետյան
Լուսանկարները՝ Ալեքսանդր Սարգսյանի, Գևորգ Թոսունյանի