Ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարի բողոքի ակցիան շարունակվում է: «Համբերության բաժակը լցվել է»,- հայտարարեց «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արծրուն Քոչարյանը` խոսելով էլեկտրաէներգիայի գնի թանկացման դեմ պայքարի մասին:
Նա նշեց, թե Հայաստանը համարվում է էլեկտրաէներգիա արտադրող երկիր, սակայն այստեղ արտադրված այդ նույն էներգիան ժողովրդի վրա բավականին թանկ գներով են վաճառում: Ու եթե ներկայումս հանդուրժենք հոսնաքի գնի այս բարձրացումը, ապա հաջորդ անգամ նորից կցանկանան բարձրացնել` այլ պատճառաբանություններ բերելով:
«ՀԷՑ-ը անարդյունավետ ծախսեր է անում: Ու հիմա էլ երևի Բինինի (ՀԷՑ գործադիր տնօրեն) մեքենան մաշվել է, նոր մեքենա են ուզում առնել նրա համար` մեր հաշվին»,- ասաց ակտիվիստը:
Նախաձեռնության Լևոն Զաքարյանը կոչ արեց բոլորին պայքարել մեր իրավունքների համար. «Մենք հավաքվել ենք, որ լինենեք ոչ թե ընդդեմ, այլ հանուն՝ հանուն մեր իրավունքների, հանուն արդարության և հանուն քաղաքացու իրավունքի»,- ասաց նա:
«Թանկացնում են, բայց խնդիրը չի լուծվում, քանի որ մենք լռում ենք: Պետք է պայքարենք, մեր բողոքի ձայնը բարձրացնենք, համախմբվենք, քանի որ մեր համբերության բաժակը արդեն լցվել է :Իշխանությունը ցանկանում է հարստանալ և լավ ապրել մեր հաշվին,մեր չնչին աշխատավարձի հաշվին»,- բեմից հայտարարեց ակտիվիստ Գևորգ Սանոյանը:
Հիշեցնենք, որ մայիսի 17-ին որոշվեց, որ էլեկտրաէներգիայի գինը թանկացվում է 6.93 դրամով:
Ակտիվիստները հայտնեցին նաև, որ եթե այս ակցիայից հետո իշխանություններն ականջալուր չլինեն իրենց պահանջներին, ապա մայիսի 22-ին, ժամը 19-ին նորից հավաքվելու են Ազատության հրապարակում և քայլերթով մոտենան Բաղրամյան 26` նախագահի նստավայր: