Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր հրապարակվեց բժշկուհիների գործով դատական ակտը, առաջին ատյանի դատարանը նրանց մեղավոր ճանաչեց մեղսագրված արարքում, ամբաստանյալները հիմնական պատժից ազատվեցին 2013թ. համաներման կիրառմամբ:
Իրավաբան.net-ը զրուցեց ամբաստանյալներից Լիլիթ Վարդանյանի պաշտպանի Գիվի Հովհաննիսյանի հետ, ով այս դատավճիռը ապօրինի որակեց. «Մենք բազմաթիվ հիմնավորումներ ենք ներկայացրել, որ ոչ եզրակացություն կա ոչ էլ: Երկու դատաբժշկական եզրակացություններում որևէ մեկում չկա, որ բժիշկների և գործողությունների միջև գոյություն ունի պատճառահետևանքային կապ, այսինքն՝ մեղադրանքը պետք է արարքի պատճառահետևանքային կապ լինի և հետևանքների միջև, միանշանակ գոյություն չունի»,- ասաց փաստաբանը:
Խոսելով եզրակացություններից մեկում տեղ գտած այն պնդումից, որ Լիլիթ Վարդանյանի կողմից սխալ ախտորոշում է իրականացվել, փաստաբանը նշեց. «Ախտորոշումը սխալ չի եղել: Գրականությունով, նախարարի հրամաններով, առողջապահության համաշխարհային կազմակերպության չափորոշիչներով հիմնավորեցինք, որ ախտորոշումն ու բուժումը ճիշտ է եղել: Փորձագետը դատարանում չկարողացավ որևէ բան ասի»,- ասաց պարոն Հովհաննիսյանը:
Փաստաբանը եզրահանգեց, որ ողջ դատաքննության ընթացքում իր պաշտպանյալի նկատմամբ մեղադրող ապացույց գոյություն չի ունեցել: