5-ամյա երեխան մահացել է

Վերելակի դռների արանքում մնացած 5-ամյա երեխան մահացել է. այս մասին քիչ առաջ տեղեկացանք «Արմենիա» բժշկական կենտրոնից:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր ժամը 11.28-ին ահազանգ է ստացվել, որ երեխայի գլուխը մնացել է Երևանի Բեկնազարյան փողոցի տներից մեկի վերելակի դռների արանքում: Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները 5-ամյա երեխային դուրս են բերել վերելակից:

Վերելակում են գտնվել նաև 7-ամյա եղբայրն ու դայակը: Երեխան  հոսպիտալացվել է «Արմենիա» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել