Ոստիկանությանը ասել է, թե որդուն մեքենայի դռնից կախված քարշ է տվել

Մայիսի 25-ին, ժամը 22.00-ին, 1969 թ. ծնված Մառլեն Մ.-ն ոստիկանության Վայքի բաժնում հաղորդում էր տվել, որ 1989 թ. ծնված Խոսրով Ս.-ն Արտավան գյուղում վիճաբանել է իր որդու` 1993 թ. ծնված Վախթանգ Մ.-ի հետ, որի ընթացքում իր վարած «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով, դռան բռնակից կախված, մոտ 20-30 մ գետնին քարշ տալով՝ տարել է որդուն, ինչի հետևանքով վերջինս ստացել է վնասվածքներ: Այս մասին հայտնում են ոստիկանությունից:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Վախթանգ Մ.-ն Արտավան գյուղի ճանապարհին, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում, ծեծի է ենթարկել 1982 թ. ծնված Ռոման Մ.-ին և պատճառել մարմնական վնասվածքներ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել