ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում նոր նշանակումներ են եղել, որոնց համաձայն պաշտոնանկ արվածներին վերադարձվել են իրենց պաշտոնները։ Իրավաբան.net -ի հետ զրույցում, ոստիկանության լրատվության բաժնից հաստատեցին այս տեղեկատվությունը։
Ըստ այդ նշանակումների՝ Վահրամ Ենոգյանը վերադարձվել է նախկին պաշտոնին` նշանակվելով ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ: Մարզային վարչության պետի տեղակալն՝ Արթուր Հակոբյանը, նշանակվել է Գյումրիի Կումայրի բաժնի պետ։ Տիգրան Պետրոսյանն էլ նշանակվել է Արթիկի ոստիկանապետի պաշտոնում: