Իրավաբան.net-ը իր ընթերցողներին է ներկայացնում ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Սամվել Հովհաննիսյանի կենսագրականը.
Սամվել Հովհաննիսյանը ծնվել է 1967 թ. մայիսի 1-ին, Երևան քաղաքում:
1991 թ. ավարտել է Երևանի Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը, 2005 թ.` ՀՀ ոստիկանության ակադեմիան:
1985-1987 թթ. ծառայել է զինված ուժերում:
1988 թ. փետրվարից մինչև 1991 թ. մարտ ամիսն աշխատել է Երմետրոպոլիտենի պահպանության ՆԳ բաժնի դիվիզիոնի միլիցիոներ, 1991 թ. մարտից մինչև նույն թվականի սեպտեմբերը՝ Երմետրոպոլիտենի պահպանության ՆԳ բաժնի միլիցիայի վաշտի ջոկի հրամանատար:
03.09.1991-22.12.1992 թթ.` Երևանի ՆԳ վարչության հասարակական կարգի պահպանության բաժնի տեսուչ, 22.12.1992-15.10.1993 թթ.` Երևանի ՆԳՎ հասարակական կարգի պահպանության բաժնի ավագ տեսուչ, 15.10.1993-13.03.1996 թթ.` Երևանի Խորհրդային ՆԳԲ պետի ծառայության գծով տեղակալ, 13.03.1996-11.07.1998 թթ.` Արմավիրի մարզային ՆԳ վարչության պետի տեղակալ ծառայության գծով, 11.07.1998-14.09.1999 թթ.` Երևան քաղաքի ՆԳ վարչության Խորհրդային ՆԳ բաժնի պետի տեղակալ ծառայության գծով, 09.12.1999-14.02.2003 թթ.` Պետական պահպանության վարչության պետի տեղակալ, 14.02.2003-09.03.2005 թթ.` Պետական պահպանության վարչության պետի տեղակալ ծառայության գծով:
09.03.2005-17.10.2013 ՀՀ պետական պահպանության ծառայության պետի տեղակալ:
ՀՀ նախագահի 2013 թ. հոկտեմբերի 17-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ:
Պարգևատրվել է` ՀՀ Նախագահի հրամանագրերով` 2008 թ.` «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալ, 2012 թ.` «Մարտական ծառայության» մեդալ:
2010 թ. պարգևատրվել է ՀՀ Ազգային ժողովի շնորհակալագրով, 2010 թ.` ՀՀ վարչապետի հուշամեդալով, 2011 թ.` ՀՀ վարչապետի շնորհակալագրով:
Ամուսնացած է, ունի երկու որդի:
Տեղեկացնենք նաև, որ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Սամվել Հովհաննիսյանի կողմից քաղաքացիների ընդունելության օրերն են` յուրաքանչյուր ամսվա առաջին և երրորդ շաբաթվա երրորդ օրը, ժամը 16:00-18:00: Հեռ. (010) 58-28-52:
Լուսանկարը` police.am-ի