Ե՞րբ է դադարում լիազորագիրը

Լիազորագրի գործողությունը դադարում է, եթե`

  • լիազորագրի ժամկետը լրացել է
  • իրականացվել են լիազորագրով նախատեսված գործողությունները
  • լիազորագրողը վերացրել է այն
  • անձը, ում տրված է լիազորագիրը, հրաժարվել է
  • դադարել է այն իրավաբանական անձը, որի անունից տրվել է լիազորագիրը
  • դադարել է այն իրավաբանական անձը, որի անունով տրվել է լիազորագիրը
  • մահացել է կամ անգործունակ, սահմանափակ գործունակ կամ անհայտ բացակայող է ճանաչվել այն անձը, ով տվել է լիազորագիրը
  • մահացել է կամ անգործունակ, սահմանափակ գործունակ կամ անհայտ բացակայող է ճանաչվել այն անձը, ում տրվել է լիազորագիրը:

Լիազորագիր տվող անձը կարող է ցանկացած ժամանակ վերացնել լիազորագիրը կամ վերալիազորումը, իսկ անձը, ում տրված է լիազորագիրը, հրաժարվել դրանից: Այդ իրավունքներից հրաժարվելու մասին համաձայնությունն առոչինչ է:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել